Միխայիլ Գալուստյանն իր ու ժամանակակից հումորի վիճակի մասին
ԼԱՅՖStyle.news.am-ը գրում է.
Դերասան ու պրոդյուսեր Միխայիլ Գալուստյանը ռուսական Lenta.ru պորտալին տված հարցազրույցում պատմել է իր, հումորային ժանրի, ստեղծագործելու նկատմամբ իր վերաբերմունքի, իր դերերի, եւ ժամանակակից հումորի վիճակի մասին:
«Ցանկացած կատակ այսօր կարող են տարբեր ձեւերով հասկանալ: Հասարակությունը լարված է: Կատակների նկատմամբ վերաբերմունքը շատ տարբեր կարող է լինել: Մարդիկ մի տեսակ չարացած են: Հիմա ավելի բարդ է հասկանալ, թե որն է այն լսարանը, որի համար դու կատակում ես: Հումորը սկսել են վերլուծել ու հարմարեցնել շուկայի, սպառողների պահանջներին: Հումորը գիտություն է դարձել: Ինչ վերաբերում է ժամանակակից կյանքին, ապա ամեն ինչին պետք է վերաբերվել հեգնանքով՝ չնայած այն, ինչ հիմա կատարվում է տարակուսանք ու վրդովմունք է առաջացնում»,- նշել է Գալուստյանը:



