Վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է. Վարորդը դիմել է փախուստի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 10-ին, ժամը 22.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ վրաերթից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1959 թ. ծնված Միքայել Անտոնյանը, ով գիտակցության չգալով` հիվանդանոցում մահացել է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Երեւան-Իջեւան ճանապարհի 73-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Մ. Անտոնյանին եւ հեռացել:
Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած ավտոմեքենան եւ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



