Երևան, 06.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վաղարշապատի դպրոցում երկաթե ձողերով դաժանորեն ծեծել են աշակերտներից մեկին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Երեկ՝ մարտի երեքին, Վաղարշապատի «Մաքսիմ Գորկու» անվան N 5 ավագ դպրոցում հերթական ծեծկռտուքն է եղել բարձրդասարանցիների միջև, ինչի հետևանքով ծեծկռտուքի մասնակիցներից մեկն, ըստ տեղեկությունների, մյուսների կողմից ենթարկվել է երկաթե ձողերով դաժան ծեծի՝ ստանալով մարմնական տարբեր վնասվածքներ։

Միջադեպը հնարավոր չի եղել կոծկել, քանի որ դեպքի մասին ահազանգվել է ոստիկանություն, որն էլ, օպերատիվ արձագանքելով, բերման է ենթարկել դեպքի մասնակիցներին, հարցաքննել ականատեսներին, դպրոցի մանկավարժական անձնակազմին: Այս պահին գործը գտնվում է Քննչական կոմիտեի վարույթում:

Քննչական կոմիտեից դեպքի առնչությամբ MediaHub-ին տեղեկացրին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն)։ Այժմ նախաքննություն է ընթանում և մանրամասներին առնչվող այլ տեղեկություններ չկարողացան հայտնել: 

Այս դպրոցն առաջին անգամ չէ, որ հայտնվում է ոստիկանների ուշադրության կենտրոնում: Դեռևս 2023 թվականի նոյեմբերի 17-ին այդ դպրոցի աշակերտներից Արմավիրի բնակիչ 15-ամյա Նարեկը ֆիզկուլտուրայի հրապարակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի էր ենթարկվել ավագ դասարանի երկու աշակերտների կողմից, ինչի հետևանքով ծեծկռտուքից հինգ օր հետո տեղափոխվել էր Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ որոշ ժամանակ անց՝ դեկտեմբերի 2-ին, մահացել էր ստացած վնասվածքների հետևանքով:  

Եվ ահա հերթական դեպքն է անձանագրվել այդ նույն դպրոցում, ինչի մասին մանկավարժական անձնակազմը և տնօրենը առանձնապես ճարտարախոս չեն՝ հավանաբար փորձելով թաքցնել երեխաների դաստիարակության և վերահսկողության գործում իրենց թերացումները և խուսափել պատասխանատվությունից: Դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանն այդպես էլ չպատասխանեց մեր համառ հեռախոսազանգերին, սակայն Armlur-ի հետ հեռախոսազրույցում նա ամեն կերպ փորձում էր չքմեղանալ՝ ասելով, թե ծեծկռտուքը տեղի է ունեցել ուսումնական ժամերից և դպրոցից դուրս՝ բակում: Ամեն դեպքում տնօրենն այս և նախորդ միջադեպում ոչ իր, ոչ մանկավարժական անձնակամի մեղավորությունը չի ընդունում՝ համարելով, որ իրենց մոտ քրեաական ենթամշակութային դրսևորումներ չկան ու ծեծկռտուքները պատահական երևույթներ են:

Ի դեպ, տնօրենը ժամանակին հերքում էր նաև նախորդ միջադեպը՝ ասելով, թե աշակերտների միջև ընդամենը քաշքշուկ է եղել, տղաները միմյանց չեն ծեծել, անգամ մահացած երեխան այդ միջադեպից հետո մասնակցել է դասապրոցեսին: Ըստ տեղեկությունների՝ ծեծողներից մեկը եղել է դպրոցի փոխտնօրենի որդին, մյուսը Էջմիածնի բժիշկներից մեկի թոռը: 

Թագուհի Ասլանյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Ինչ կլինի, եթե չմասնակցես ընտրություններինԱմերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Ինչո՞ւ է որոշվել ջինսերի վրա փակցնել կաշվե պիտակ. «Փաստ»Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հունիսի). Կապույտ ջինսը, էլեկտրական արդուկը, «Տետրիս» խաղը. «Փաստ»Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել «Ծաղիկներ դու ինձ կբերես, ես քեզ էլ ծաղիկ բերել չեմ կարող». կամավոր Հրայր Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Հայաստանի ընտրական պատմության անսպասելի պատկերը՝ թվերովՄշակվել է ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը. «Փաստ»«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ»Հունիսի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ»Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ»Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ»Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ»Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ»ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին․ ՆԳՆ Հունիսի 8-ին, 9-ին, 10-ին լույս չի լինելու ԿԸՀ-ն հիշեցնում է․ նախընտրական քարոզչությունն ավարտվում է հունիսի 5-ի կեսգիշերին «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՔվեարկության օրը գնացե՛ք ընտրատեղամասեր՝ առաջնորդվելով բացառապես ձեր խղճի, ազատ կամքի և համոզմունքների թելադրանքով․ ՀՀ նախագահ ԱՄՆ-ը կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով Հունիսի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում․ հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հրդեհը 11 երկրների և ԵՄ արտգործնախարարները Իսրայելին և «Հըզբոլլահին» կոչ են արել պահպանել Լիբանանում հրադադարի ռեժիմը Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն (տեսանյութ) Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին Կրեմլում հայտարարել են, որ «արտառոց ոչինչ» չեն տեսնում Թրամփի՝ Փաշինյանին աջակցելու մեջ Փաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան Դումիկյան29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար Հայաստանի կանանց ազգային հավաքականը տանը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի ընտրանու հետ