Իրանական 17 նավ է ոչնչացվել․ ինչ է պնդում ԱՄՆ-ն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Զինված ուժերը հայտնել են իրանական 17 ռազմանավերի, այդ թվում ՝ ամենամարտունակ սուզանավի խորտակման մասին, հայտարարել է ամերիկյան կենտրոնական հրամանատարության ղեկավար գեներալ Բրեդլի Կուպերը:
«Այս պահի դրությամբ մենք ոչնչացրել ենք իրանական 17 նավ, այդ թվում՝ ամենամարտունակ իրանական սուզանավը», գրել Է նա X սոցիալական ցանցի էջում:
Միևնույն ժամանակ Կուպերը հավելել է, որ Պարսից և Օմանի ծոցերում, Հորմուզի նեղուցում իրանական նավատորմ չի մնացել և նշել է, որ ԱՄՆ ԶՈւ-ն չի պատրաստվում կանգ առնել ձեռք բերածով:
Թեհրանն իր հերթին հայտարարել է, որ լիակատար վերահսկողություն է հաստատել Հորմուզի նեղուցի վրա, առնվազն տասը լցանավ հարձակման է ենթարկվել: Իրանական կողմը թույլ է տվել անցնել միայն 2 տանկերի, հաղորդում Է CNN-ը, չնայած խաղաղ պայմաններում օրական մոտ 60 նավ էր հատում նեղուցը։
Հետևեք մեզ՝ այստեղ



