Իրանի դեպքերը մեզ տվեցին դաս, որ խաղաղության հասնելու համար պետք են երաշխավորներ․ Նարեկ Կարապետյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԻրանի դեպքերը մեզ տվեցին մեկ դաս։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույյցում։
«Դասն այն էր, որ մեզ խաղաղության հասնելու համար պետք են երաշխավորներ, Իրանը բազմաթիվ գործարքներ է ունեցել արևմուտքի հետ, սակայն չունենալով երաշխավոր, այսօր միայնակ է առերեսվում գերտերությունների կողմից իրականացվող պրոցեսներին։ Խաղաղության կարելի է հասնել ոչ միայն պայամանավորվածություններով, այլ մեկից ավելի երաշխավորներով»,-նշել է նա։
Կարապետյանը նշել է, որ պատերազմի հետևանքով Իրանի արդյունաբերական պոտենցիալը նվազելու է, սակայն Իրանն ու Հայաստանը շարունակելու են համագործակցել։
«Իրանը դառնալու է ավելի շատ հումք արտահանող երկիր, կարող է հումք մատակարարել Հայաստան՝ նավթամթերքմետալուրգիական արտադրանքի սկզբնական շղթայի հումք և այլն, սա ՀՀ տնտեսության համար փոխլրացնող ու հետաքրքիր ուղղություն է, այսինքն՝ Իրանը տնտեսապես շարունակելու է մեզ համար լինել հետաքրքիր հարևան, մենք փոխադարձ հետաքրքրությունների դաշտում ենք մնալու»,- նշել է Նարեկ Կարապետյանը։



