Դնեպրոպետրովսկում չեն բացառում ռուսական զորքերի հնարավոր առաջխաղացումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի զինված ուժերը կարող են սկսել առաջխաղացում դեպի Դնեպրոպետրովսկ։ Այս մասին հայտարարել է քաղաքի քաղաքապետ Բորիս Ֆիլատովը, փոխանցում է «Страна.ua»-ն։ Նրա խոսքով՝ ռազմաճակատը աստիճանաբար մոտենում է քաղաքին, և հնարավոր նոր հարձակման դեպքում այն կարող է դառնալ առաջնահերթ թիրախ։
Հրապարակման մեջ նշվում է, որ Ուկրաինայում գիտակցում են՝ Դնեպրոպետրովսկի հնարավոր վերահսկողությունը ռուսական բանակի կողմից կարող է շրջադարձային փուլ դառնալ հակամարտության ընթացքում։ Քաղաքը կարևոր ռազմավարական նշանակություն ունի ինչպես լոգիստիկ, այնպես էլ արդյունաբերական առումով։
Ավելի վաղ ռազմական բլոգեր Վլադիսլավ Ուգոլնին հայտնել էր, որ «Արևելք» զորախմբի ստորաբաժանումները կարող են շարժվել դեպի Սինելնիկովո՝ աջակցելու «Կենտրոն» զորախմբի գործողություններին՝ հետագա առաջխաղացմամբ դեպի Պավլոգրադ և Դնեպրոպետրովսկ։
Հետևեք մեզ՝ այստեղ



