ՆԱՏՕ-ն չի ձգտում նոր սառը պատերազմի, բայց ՌԴ-ն այժմ գործընկեր չէ. Ստոլտենբերգ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ն նոր սառը պատերազմի չի ձգտում, բայց ՌԴ-ն այժմ իր գործընկերը չԷ: Այդ մասին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Է Bild թերթին տված հարցազրույցում:
«Մենք, անկասկած, չենք ձգտում նոր սառը պատերազմի: Բայց Ռուսաստանը ներկայում գործընկեր չԷ»,-ասել Է նա:
«Աշխարհը չափազանց բարդ Է, որպեսզի այն բաժանվի բարեկամների ու թշնամիների: Առանց Ռուսաստանի մենք չենք կարողանա կարգավորել աշխարհի խոշոր հակամարտությունները»,- նշել Է Ստոլտենբերգը:
«Ստեղծվել Է նոր բարդ իրադրություն, որին պետք Է հարմարվենք»,-հավելել Է դաշինքի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



