Չինաստանում մոլեգնած Չան Հոմ թայֆունի վնասը գնահատվում է 318 մլն դոլար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇաբաթ օրը Չինաստանում մոլեգնած Չան Հոմ թայֆունի հասցրած անմիջական տնտեսական վնասը գնահատվում է 318 մլն դոլար: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Հիմնական հարվածը հասցվել է Արեւելյան Չժեցզյան նահանգի Չժոուշան շրջանին: Օդերեւութաբանների տեղեկություններով՝ քամու արագությունը այնտեղ հասել է 45 մ/վրկ: Այս պահին թայֆունն աստիճանաբար մարում է, գրում է ՏԱՍՍ-ը:
Տեղական իշխանությունները հայտնում են, որ 94 տուն լիովին կամ մասնակի վնասվել է: Հոսանքազրկվել է 200 հազար տուն: Տարհանվել է ավելի քան 1 մլն մարդ: Զոհերի եւ վիրավորների մասին ոչինչ չի հաղորդվում:
Օդերեւութաբանները նշում են, որ այս թայֆունը 1949թ. ի վեր գրանցված փոթորիկներից ամենահզորն է:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



