ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը հարվածել են Թեհրանի «Գանդի» հիվանդանոցին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը հրթիռային հարձակման են ենթարկել Թեհրանի «Գանդի» հիվանդանոցը, հայտնում է Pars Today-ը։
Ըստ լրատվամիջոցի հաղորդման, «Գանդի» հիվանդանոցի բուժքույրերը տարհանում են նորածիններին։
Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ամերիկա-իսրայելական ուժերը հարվածել են Թեհրանում IRIB հեռուստաալիքի կենտրոնակայանին։
Իսրայելը փետրվարի 28-ին հարված է հասցրել Իրանին։ Ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփը ևս հայտարարել է Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողության սկսվելու մասին։ Խոցվել են Իրանի արևմուտքում գտնվող ռազմական օբյեկտները, երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի նստավայրը, ինչպես նաև տարրական դպրոց Մինաբ քաղաքում։
Այս հարձակումների հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդը, ինչպես նաև երկրի ռազմական ղեկավարության մի շարք ներկայացուցիչներ։
Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին։
Հետևեք մեզ՝ այստեղ



