Մանկական սրճարանի 2-րդ հարկից ընկած երեխայի փայծաղը հեռացվել է. նա վերակենդանացման բաժանմունքում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShabat.am-ը գրում է.
Երևանում փետրվարի 13-ին մանկական սրճարանի 2-րդ հարկի աստիճաններից ընկած 11-ամյա տղայի փայծաղը հեռացվել է: Այս մասին Shabat.am-ին փոխանցեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:
«Որոշակի դրական դինամիկա կա, արհեստական շնչառության ապարատից հանվել է, գիտակցությունը վերականգնվում է, շարունակվող արյունահոսության նշաններ չունի: Երեխայի փայծաղը հեռացվել է: Կոտրվածքներն են անշարժացվել»,-ասաց Դալլաքյանը:
Երեխան այս պահին գտնվում է վերականենդանացման բաժանմունքում:
Հիշեցնենք, որ 2016թ. փետրվարի 13-ին Երեւանի մանկական սրճարաններից մեկում 11-ամյա տղա է ընկել երկրորդ հարկից և վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Տարածված տեղեկությունների համաձայն` տղան մասնակցում էր ընկերոջ ծննդյան տոնին, երբ սրճարանի սրահում վազվզելու ժամանակ անզգույշ է եղել ու ընկել:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



