Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկված ադրբեջանցու մարմինը հայտնաբերվել է Կասպից ծովում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի քաղաքացի Ալեսկեր Հասանզադեն, որը 2004 թվականին ընդգրկվել էր Գինեսի ռեկորդների գրքում, հայտնաբերվել է Կասպից ծովում։ Այդ մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Լենքորանի շրջանի բնակիչ և Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկված Ալեսկեր Հասանզադեի մարմինը հայտնաբերվել է ծովում։ Հասանզադեն հաղթել է Մոսկվայում անցկացված մարզական մրցույթում։ 7 տարեկան հասակում, Ռուսաստանում գտնվելու ժամանակ, նա թարմացրել է համաշխարհային ռեկորդը՝ մեջքի վրա պառկած (սպորտային տերմինաբանությամբ՝ «պրես») 1 ժամ 44 րոպե և 25 վայրկյանում ձեռքերը 3000 անգամ հասցրել է ոտքերի», - ասվում է հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ Հասանզադեն աշխարհում առաջին երեխան էր, որը ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում։
Հետևեք մեզ՝ այստեղ



