Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սերժս պարտավորեցնում է՝ իրենից հետո պետք է ապրել». կրտսեր սերժանտ Սերժ Մարգարյանն անմահացել է հոկտեմբերի 5-ին Ջրականում, տուն «վերադարձել»... ութ ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սերժը շատ աշխույժ էր, մի քիչ չարաճճի, բայց դրա հետ մեկտեղ՝ նաև կարգապահ։ Փոքրուց պատասխանատու էր։ Ընկերասեր ու ծնողասեր էր։ Այս բոլոր հատկանիշներն իր մեջ փոքրուց էին երևում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լուսինեն՝ Սերժի մայրիկը։

Սերժը ծնունդով Վայոց ձորի Մալիշկա գյուղից է։ Այնտեղ է անցել նրա մանկությունը, հաճախել է դպրոց։ Երկրորդ դասարան էր Սերժը, երբ ընտանիքը տեղափոխվեց Երևան։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ տղան սիրել և ոգևորված սովորել է Մայրենի լեզուն, իսկ հետո արդեն՝ Հայոց պատմությունը։ «Նա իր ամեն բջիջով ընկալում էր պատմությունը։ Համաշխարհային պատմությունից իրեն ինչ հարց տայիր, նա կարող էր պատասխանել։ Դասընկերները միշտ ասում էին՝ Սերժն աննկարագրելի հիշողություն ունի: Անգամ փոքր դետալները հիշում էր։ Տարված էր պատմությամբ։ Երբ Վայոց ձորից Երևան էինք գալիս, աչքը Մասիս սարի կողմն էր։ Անգամ փոքր տարիքում ասում էր՝ այն կողմում մեր հողերն են։ Մի շրջան կար, երբ ցանկանում էինք երկրից մեկնել, բայց Սերժը կտրականապես դեմ էր։ Մեր մեկնելը չստացվեց, մնացինք Հայաստանում։ Դասղեկն է պատմում՝ Սերժը շունչ քաշեց, հանգստացավ. «Մենք չենք գնալու»։ Ու պարբերաբար կրկնում էր. «Ես ուրիշ տեղ ոչինչ չունեմ անելու, ոչ մի բան չեմ կարող անել»։ Իր ուսուցիչներն էլ էին միշտ ասում՝ ինչո՞ւ ենք մեր լավ երեխաներին տանում օտար երկրներ»։

Սերժը մասնակցել է պատմության օլիմպիադաների, պարգևատրվել է առաջին և երրորդ կարգի դիպլոմներով։ Մասնակցել է «Հայ ասպետ» հաղորդաշարին, «Մեր լեզուն մեր հայրենիքն է» ստեղծագործական մրցույթի հաղթող է։

Մայրիկն ասում է՝ որդին գերազանց առաջադիմությամբ ավարտեց դպրոցը և ընդունվեց Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների բաժին։ «Մեկ կիսամյակ է Սերժն ուսանող եղել, մեծ սիրով էր հաճախում դասերին։ Միշտ ասում էր՝ պետք է թուրքագետ դառնամ։ Անընդհատ պատմական ֆիլմեր, հաղորդումներ էր դիտում, ես էլ էի իր հետ դիտում դրանք։ Փոքրուց նաև ասում էր՝ երբ պետք է մեծանամ, բանակ գնամ»։

2019 թվականի հունվարի 10-ին է Սերժը զորակոչվել ժամկետային զինծառայության։ Ծառայել է Մեղրիում՝ Ագարակի զորամասում։ «Սիրով մեկնեց ծառայության։ Շատ հանգիստ էի իր համար։ Մեկ տարի ինն ամիս ծառայեց, եթե հաշվի առնենք մինչև պատերազմի սկսվելը։ Երբեք, գեթ մեկ օր չի տրտնջացել։ Միշտ հպարտությամբ է ծառայել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Մինչև հոկտեմբերի 3-ը իր հետ չեմ խոսել, զանգեր չկային։ Ամսի երեքին խոսեցինք։ Ինչոր աղմուկ էի լսում, անգամ կասեի, որ կրակոցներ, իրեն հարցրեցի, թե ինչ ձայներ են, գիտեի՝ Մեղրիում է, չգիտեի, որ արդեն կռվի դաշտում է, Սերժս արձագանքեց. «Մամա՛, ամեն ինչ տոչնի ա»։ Դա իր սիրելի բառն էր։ Ես էլ իրեն ասացի՝ ամեն դեպքում ուշադիր եղեք, իր միակ արձագանքն էր. «Մամա՛ ջան, դուք լավ եղեք, ամեն ինչ տոչնի ա, բա մենք ինչո՞ւ ենք այստեղ»։ Ես մեկ րոպե անգամ չեմ կասկածել, որ նա արդեն կռվի դաշտում է։ Չգիտեմ, թե որ օրն է տեղափոխվել մարտի դաշտ։ Ընկերն է հետո մեզ պատմել. ընկերոջ զենքը ծանր է եղել, Սերժս օգնել է, երկու կողմից վերցրել են զենքը, տեղափոխել։ Պատմում են, որ անգամ ծանր պահերին փորձել է ուրախ մնալ։ Սերժիս մեջ կայծ կար։ Ընկերն ասում է. «Իմ հետ պետք է Սերժը լիներ, բայց երբ զենքը տեղ հասցրեցինք, նա պայմանագրայինների հետ առաջ գնաց»։ Ականանետի հարվածից, ընկերոջ պատմելով, Սերժիս գլուխն է վնասվել։ Ու բոլոր տղաներով սկսել են Սերժի անունը բղավել, ընկերը հիշում է՝ բոլորը գոռում էին՝ մենակ ոչ Սերժը։ Շատ սիրված է եղել տղաս։ Իրեն ընկերները «ջիգյար» են կոչել»։

Սերժն անմահացել է հոկտեմբերի 5-ին Ջրականում։ «Մայրական սիրտս զգում էր, որ մի բան եղել է։ Շատ անհանգիստ էի։ Հոկտեմբերի 3-ից իր զանգերը դադարել էին։ Սերժս ասել էր. «Մա՛մ, մի անհանգստացեք, լինում է, որ հեռախոսը լիցքավորում չի ունենում, այդ պատճառով կարող եմ չզանգահարել»։ Ինձ հույս տալով՝ սպասում էի իր զանգին, բայց ամսի 8-ին հեռուստացույցով իր անունը ևս գրվեց։ Ութ ամիս անց նոր միայն Սերժիս գտանք։ Այդ ընթացքում ամենուր իրեն էինք փնտրում, ինչպես ասում են՝ հույսը վերջում է մարում, սպասում էինք իրեն։ Անընդհատ երազներով կարծես կապի մեջ լիներ ինձ հետ։ 2021 թվականի փետրվարին մեր 105 զինծառայողների մարմինները ադրբեջանական կողմը հանձնեց հայկականին, իմ Սերժը նրանց մեջ է եղել։ ԴՆԹ-ով հաստատվեց ինքնությունը մայիսին։ Երազներում ինձ մոտ էր գալիս, ասում՝ ինձ ուրիշ տեղ մի փնտրեք, ես Հայաստանում եմ։ Անգամ, երբ ԴՆԹ-ն հաստատվեց, ես դա էլ եմ զգացել»։

Ապրելու ուժի մասին։ «Այն հույսով եմ ապրում, որ Սերժս հիմա Տիրոջ կողքին է։ Եռաբլուր եմ գնում, նայում եմ մեր այդքան տղաներին ու մտածում՝ լավ, ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար։ Բոլորի համար եմ ցավում, ոչ միայն իմ տղայի։ Սերժս կրտսեր եղբայր ունի։ Հաճախ էր ասում՝ չեմ ուզում ապերս ծառայի։ Ես երկու տարի էլ կծառայեմ, բայց նա թող չծառայի։ Փոքր տղաս չծառայեց, բայց ափսոս, որ այս գնով։

Իսկ մեզ Սերժիս անունը ուժ տվեց։ Սերժս պարտավորեցնում է՝ իրենից հետո պետք է ապրել։ Հանձնվելը հեշտ է։ Հաճախ եմ ասում, որ Տիրոջով եմ ապրել։ Երբ տղաս գալիս էր երազներիս, միշտ ասում էր. «Մամա՛ ջան, ես ավելի լավ տեղում եմ»։ Իհարկե, նաև կրտսեր որդիս դարձավ ուժ տվողը։

Սեպտեմբերյան պատերազմի նախօրյակին էլ երազումս տեսա Սերժիս։ Զինվորական համազգեստով էր, վազում էր ցեխերի միջով։ Կարծես գնար ինչ-որ մեկին պաշտպանելու։ Առավոտյան պատերազմի լուրը լսեցի։ Անգամ վերևից տղաս, կարծես, իր գործն է անում»։

Հ. Գ. - Ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Սերժ Մարգարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր