Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նոր տարվա կինո 2»․ սիրո և երազանքների մասին ֆիլմի նկարահանումները մեկնարկել են

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Մեկնարկել են «Նոր տարվա կինո 2» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները։ Ֆիլմի ռեժիսորն է Ելենա Արշակյանը, սցենարի հեղինակը՝ Անահիտ Մխիթարյանը։

Ֆիլմը պատմում է դժվար օրերին ծնված, փորձություններ հաղթահարած մեծ սիրո մասին և ապացուցում, որ Նոր տարվա օրը պահած երազանքները անպայման կատարվում են:  Շնորհակալության, սիրո և երազանքների մասին ֆիլմը խոստանում է նոր հերոսներ ու անակնկալներ:  

Tert.am Life-ը ներկա է եղել ֆիլմի նկարահանումներին և զրուցել ստեղծագործական կազմի հետ։  

«Հաջողված նախագծի շարունակությունը միշտ պարտավորեցնող է». Ելենա Արշակյան

Ռեժիսոր Ելենա Արշակյանի խոսքով՝ առաջին ֆիլմի հաջողությունից հետո շարունակությունը նկարահանելն առավել բարդ ու պատասխանատու է։

«Շատ դժվար է նկարահանել ֆիլմի շարունակությունը, երբ նախագիծն արդեն ունեցել է հաջողություն։ Դա պարտավորեցնող է։ Երկար ենք մտածել սցենարի շուրջ՝ ինչ անել, որ հանդիսատեսը ժպիտով հեռանա դահլիճից։ Կարծում եմ՝ գտել ենք մեր բանաձևը, բայց վերջնական խոսքը հանդիսատեսինն է»։

Ռեժիսորի խոսքով՝ գլխավոր հերոսուհու ընտրության հարցում երկար քննարկումներ չեն եղել։

«Երբ հասկացանք, թե ինչպիսին պետք է լինի մեր հերոսուհին, անմիջապես մտքովս անցավ Անի Երանյանը։ Չեմ կարող ասել, որ մեծ քասթինգներ ենք անցկացրել․ որոշեցինք ու զանգահարեցի նրան։ Նա մեծ սիրով համաձայնվեց և հատուկ այս նախագծի համար Հայաստանում է»։

Ռեժիսորը նշեց նաև, որ ֆիլմում նկարահանվելու համար Միացյալ Նահանգներից Հայաստան է ժամանել դերասանուհի Արմինե Պողոսյանը։

Խոսելով ֆիլմի բովանդակության մասին՝ Արշակյանը մանրամասներ չբացահայտեց, սակայն ընդգծեց գլխավոր ուղերձը. «ֆիլմը շնորհակալ լինելու մասին է: Իսկ թե ինչի համար՝ հանդիսատեսը կհասկանա ֆիլմը դիտելուց հետո»։

Նկարահանումներն ընթանում են Լոռու մարզում։

«Սկզբում որոշ դժվարություններ կային, բայց նկարահանման հրապարակ մտնելուց հետո ամեն ինչ հարթ ընթացավ։ Նույնիսկ ձյունն էր, կարծես, մեր պատվերով։ Փառք Աստծո, ամեն ինչ շատ լավ է ընթանում»։

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 5-ին, որից հետո այն կցուցադրվի Երևանի կինոթատրոններում։

Ռեժիսորի խոսքով՝ թեև ֆիլմը հումորային է, այն ունի նաև կարևոր արժեքային շեշտադրումներ.

«Ես չեմ կարող պարզապես ծիծաղեցնելու համար ֆիլմ նկարել։ Ինձ համար կարևոր է ասելիքը։ Մենք փորձել ենք հանդիսատեսին փոխանցել մեր գաղափարը, և հույս ունեմ՝ էկրանից կկարողանանք դա հասցնել մարդկանց»։

«Ֆիլմը կարևոր արժեքների մասին է՝ սեր, բարություն, հայրենասիրություն». Մկրտիչ Արզումանյան

Ֆիլմում ավելի ծավալուն կերպարով կներկայանա նաև Մկրտիչ Արզումանյանը։

«Առաջին ֆիլմում կարճ մասնակցություն ունեի, իսկ այս անգամ կերպարս շարունակություն է ստացել։ Ամենաուրախալին այն է, որ խոսում եմ իմ հայրենի բարբառով։ Դա հեշտ չէ, որովհետև բարբառը պետք է ներկայացնել համով և բնական»,- նշեց դերասանը:

Նրա խոսքով՝ երկրորդ մասը կառուցվածքով և խորությամբ տարբերվում է առաջինից։

«Աշխատանքներն ավելի երկար են տևել, և դա զգացվում է։ Ֆիլմն ավելի իմաստային, հետաքրքիր, ուրախ և միաժամանակ հուզիչ է»։

Մկրտիչ Արզումանյանի հերոսը՝ Հովսեփ պապը ֆիլմում գտնում է իր երկրորդ կեսին՝ Ջուլիային։ «Շատ գեղեցիկ սիրային գիծ է։ Թվում է՝ իրար հետ կապ չունեցող մարդիկ են, բայց գտնում են միմյանց»։

Խոսելով ֆիլմի արժեքների մասին՝ Մկրտիչ Արզումանյանը նշեց. «Սեր, բարություն, ուշադրություն իրար հանդեպ, հայրենասիրություն։ Շատ բարի և ընտանեկան ֆիլմ է»։

«Չդադարե՛ք երազել». Անի Երանյան

Գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Անի Երանյանն, ով հատուկ այս նախագծի համար ժամանել է Հայաստան։ «Ելենա Արշակյանն առաջարկեց մասնակցել ֆիլմին։ Գրաֆիկի հետ կապված որոշ հարցեր կային, բայց ցանկությունը մեծ էր, և ես միացա նախագծին»։

Դերասանուհու խոսքով՝ իր կերպարը Միացյալ Նահանգներից ժամանում է Հայաստան՝ ամանորյա կարևոր իրադարձություններին մասնակցելու։«Կերպարի մասին շատ բան չեմ կարող բացահայտել, բայց ֆիլմը երազանքների մասին է։ Մարդիկ չպետք է դադարեն երազել։ Երազանքները նախ ձևավորում են կյանքը, հետո դու ես գնում դրանց հետևից»,- ամփոփեց Անին:

«Նոր տարվա կինո 2» ֆիլմի մյուս հերոսներին կբացահայտենք հաջորդիվ:

 

Լուսանկարները՝ Աքսաննա Ոսկանյանի

Հետևեք մեզ՝ այստեղ

«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցԳյուլբենկյան-Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Չհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանՁերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի հրկիզման համար կասկածվող անձը ԱՄՆ-ն օգնում է Հայաստանի իրավապահ մարմիններին՝ ամրապնդելու քննչական կարողությունները Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԿրեմլը հայտարարել է, թե ով պետք է Ուկրաինան ներկայացնի բանակցություններում Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրվելու համար կառաջադրվի Կարեն Առուստամյանի թեկնածությունը Google Cloud-ի խափանում. տասնյակ ծառայություններ, այդ թվում՝ բանկային, անհասանելի են եվրոպական մի շարք երկրներում Ամերիկյան զինվnրականները Կիևին օդային hարձակումների մասին նախազգուշացումներ են տրամադրում նախկին ծավալով. Ռուբիո Նիդեռլանդների վարչապետն ու նրա զուգընկերը 2027-ին ծնողներ կդառնան Ֆասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՈւիթքոֆը Զելենսկիի հետ կհանդիպի Օսլոյում, ապա կմեկնի Մոսկվա Մի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԿենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ NYT. ԱՄՆ-ն մտադիր է համոզել Զելենսկուն համաձայնել զիջումների Դոնբասի հարցում Կրակոցներ՝ Արագածոտնում, տանտերը կրակել է, գողը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունից. Բաղայի Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գինը․ գազը կթանկանա 69%-ով «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալՀայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնելու սցենարը՝ քննարկման սեղանին․ զեկույցը կներկայացվի Պուտինին և Փաշինյանին Լարվածությունը սրվում է․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսությունը զինված ոստիկանների հսկողության տակ է ԵԱՏՄ-ն զգուշացրել է Հայաստանի համար առկա ռիսկերի մասին՝ ԵՄ-ին միանալու դեպքում Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի Դեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Շահումյան բնակավայրում՝ հոկտեմբերի 21-ին Հիմա ես ի՞նչ անեմ, հանե՞մ էս մարդկանց աշխատանքից, թե պահեմ. Փաշինյան «Գուստավի» մենեջերը կալանավորվել է կանանց սանհանգույցում գաղտնի նկարահանման գործով Դեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»