Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նոր խստացում վարորդների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ փետրվարի 26-ին, Հայաստանի կառավարությունն ընդունեց որոշում, որով խստացվում է ավտոմեքենաների գազաբալոնների տեխնիկական ստուգման կարգը: Ըստ նոր կանոնների՝ բալոնների ստուգումն ու սերտիֆիկացումը մասնագիտացված լաբորատորիաներում կտեսաձայնագրվեն: Լաբորատորիաները պարտավորվում են պահել ձայնագրությունները առնվազն կես տարի, և անհրաժեշտության դեպքում դրանք կարող են ստուգվել իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից:

  • Հիշեցնենք, որ 2025 թվականին Հայաստանում արձանագրվել է 5 դեպք, երբ պայթել են գազաբալոնով մեքենաները: Սեղմված գազը Հայաստանում մեքենաների հիմնական վառելիքի տեսակներից մեկն է:

 

Մինչդեռ, դեռևս 2005 թվականից գործող օրենսդրության համաձայն՝ գազով լիցքավորվող ավտոմեքենաների սեփականատերերը պարտավոր են յուրաքանչյուր երկու տարին մեկ անցնել բալոնների լաբորատոր ստուգում: Գազալցակայաններին արգելվում է սպասարկել այն մեքենաները, որոնք չեն անցել նման ստուգում: Տեսականորեն բալոնների սերտիֆիկացմանը հետևում է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, սակայն գործնականում նման վերահսկողություններ դեռևս լիարժեք չեն իրականացվում:

MediaHub-ի հետ զրույցում տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը նշեց, որ լրացուցիչ թանկացումներ չեն սպասվում. 

«Դա օրենքի պահանջն է, նույն կերպ, ինչպես արդեն կատարվում է տեխզննման կայաններում: Խստացվում է միայն վերահսկողությունը։ Բալոնների ստուգման տեսաձայնագրումը պարտադիր է, որպեսզի ցանկացած պահի, եթե տեսչական մարմինը որոշի X ընկերությունում փորձարկում իրականացնել, ամբողջ գործընթացը տեսագրությամբ նայեն և տրամադրեն մեզ։ Սա միջոց է, որպեսզի գործընթացը պատշաճ իրականացվի և զուտ թուղթ չվաճառվի», – նշեց Զոհրաբյանը: 

Նա ավելացրեց, որ ենթակառուցվածքներում փոփոխություններ չեն սպասվում, իսկ տեսաձայնագրումը մեծ ֆինանսական բեռ չի առաջացնի, և ընկերությունները կկարողանան ապահովել այն:

Տուգանքներ, ըստ Զոհրաբյանի, կլինեն բալոնների ճնշափորձարկման կայանների սեփականատերերի նկատմամբ, վարորդներին ոչինչ չի սպառնում. «Դա վարորդների վրա ոչ մի ազդեցություն չի ունենալու, ավելին, նրանց շահերից է բխում, քանի որ նախկինում եղել են դեպքեր, երբ վարորդները կասկած էին հայտնում, թե փորձաքննությունը պատշաճ չի իրականացվել»:

Ինչ վերաբերում է մեկ մեքենայի գազաբալոնի ստուգմանը, ապա Զոհրաբյանն ասաց, որ դա կախված է մասնագետների ներգրավվածությունից։ Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև՝ գործընթացը չի կարող ավարտվել երեք-չորս րոպեում։ «Գազաբալոնը հանելը, դատարկելը, սարքավորման մեջ ամրացնելը, ճնշման տակ փորձարկելը առնվազն կես ժամ տևում է»,- եզրափակեց խոսքը Զոհրաբյանը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Նոր աղանդ է հայտնվել՝ մարդկանց են սպանումԱլիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին Ֆրանսիայի տարածաշրջանային իշխանությունները կարգելեն առաջիկա օրերին ծրագրված բոլոր ցույցերը. Մակրոն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Պենտագոնը զորքեր է տեղափոխում Իրանի սահման՝ սպասելով Թրամփի «կանաչ լույսին» Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք Չալաբյան2 տարի տղամարդու 5 ոսկե ատամով պրոթեզը մնացել է շնչուղիներում. նրան վիրահատել ենՊшտերազմն անհրաժեշտ չէ ո՛չ ՌԴ-ին, ո՛չ Բելառուսին, բայց պետք է պատրաստ լինել դրան. Լուկաշենկո Հոկտեմբերի 24-ի ցույցերի նախաշեմին Ֆրանսիայի ոստիկաններին հետ են կանչել արձակուրդից Հրազդանի կիրճում անծանոթ երիտասարդը հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի Թեհրանը չի բացառում պատասխան hարվածներ հասցնել Պարսից ծոցի պետությունների էներգետիկ ենթակառուցվածքներին. իրանցի պաշտոնյա Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25 Ո՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինՏերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Վերջին 8 տարում գազը երկու անգամ թանկացել է, չթանկանալու երաշխիք չկա. Փաշինյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»ՌԴ-ն և Ուկրաինան Բելառուսի սահմանամերձ շրջանում փոխանակվել են զnhված զինվnրականների մարմիններով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»Արթիկում կարկուտ է տեղացել (տեսանյութ) Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՎլադիմիր Պուտինը ՌԴ կառավարության կազմում պաշտոնյաների փոփոխություններ է կատարել «Ինչո՞ւ Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն հեռացնում»․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին