Սերբիայի ՆԳՆ-ն Սրեբրենիցայում վարչապետի հետ կատարվածը հարձակում է որակել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍերբիայի ներքին գործերի նախարարը երկրի վարչապետ Ալեքսանդր Վուչիչի հետ Սրեբրենիցայում կատարվածը որպես հարձակում է որակել: Այս մասին հայտնում է Reuters-ը: Նշենք, որ Սրեբրենիցայում ընթացող սգո արարողության ժամանակ Վուչիչի վրա քարեր եւ շշեր էին նետել, երբ նա ծաղկեպսակ էր դրել զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին:
«Այդ սկանդալային հարձակումը ես կարող եմ որակել որպես հարձակման փորձ: Բոսնիան չի կարողացել ստեղծել անգամ նվազագույն պայմաններ, որպեսզի ապահովի վարչապետի անվտանգությունը»,- հայտարարել է նախարարը, գրում է Gazeta-ն:
Նշենք, որ նետած քարերից մեկը կպել էր վարչապետի գլխին եւ կոտրել նրա ակնոցը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



