Երևան, 25.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը

Գլոբբինգ օնլայն գնումների միջազգային հարթակը դարձավ ոլորտի առաջին ընկերությունը, որի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում։

Ընկերությունը թողարկել է 1,5 մլրդ ՀՀ դրամ և 2 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսեր, որոնք հաջողությամբ տեղաբաշխվել են Կոնվերս Բանկի միջոցով:

Պարտատոմսերի շուրջ 90%-ը տեղաբաշխվել է ֆիզիկական անձ ներդրողների շրջանում՝ գերազանցապես Converse Mobile հավելվածի միջոցով։ Ընդհանուր առմամբ, ներդրողների թիվը գերազանցել է 500-ը:

Ցուցակման խորհրդանշական զանգը հնչեց փետրվարի 24-ին, իսկ փետրվարի 27-ից ներդրողները հնարավորություն կունենան մասնակցելու Գլոբբինգի պարտատոմսերի բորսայական առևտրին։

Կոնվերս Բանկը՝ ՀՀ կապիտալի շուկայի ակտիվ մասնակից

Կապիտալի շուկայի զարգացումը Կոնվերս Բանկի ռազմավարական առաջնահերթություններից է։ Բանկը տարբեր ոլորտների ընկերություններին աջակցում է պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման ողջ գործընթացում՝ սկսած բիզնես ընթացակարգերի համապատասխանեցումից մինչև թողարկման կազմակերպում, տեղաբաշխում և շուկայի ստեղծում։

Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը նշում է. «Բանկը հետևողական քայլեր է ձեռնարկում կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ և արդեն ունի հաջողված համագործակցության փորձառություն տնտեսության տարբեր ոլորտների ընկերությունների հետ։ Հայաստանում առողջապահության և օնլայն առևտրի ոլորտի առաջին ընկերությունների պարտատոմսերի տեղաբաշխումներն իրականացվել են հենց Կոնվերս Բանկի միջոցով։ Մենք շարունակելու ենք աջակցել նման նախաձեռնություններին՝ բիզնեսին տրամադրելով ֆինանսների ներգրավման նոր, այլընտրանքային հնարավորություններ, իսկ ներդրողներին՝ ներդրումային նոր գործիքներ»։

Գլոբբինգի զարգացման նոր փուլը

Պարտատոմսերի տեղաբաշխմամբ Գլոբբինգի համար մեկնարկեց զարգացման նոր փուլ։

«Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ խորհրդի նախագահ և Գլոբբինգ ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը նշում է. «Պարտատոմսերի տեղաբաշխման ժամկետից շուտ ավարտը մեզ համար դարձավ ներդրողների բարձր վստահության վկայություն։ Հատկապես ոգևորիչ է, որ պարտատոմսերի շուրջ 90 տոկոսը ձեռք են բերել ֆիզիկական անձինք, ինչը բացառիկ բարձր ցուցանիշ է ներդրումային ոլորտում։ Եվ մեկ կարևոր հանգամանք՝ ակտիվ ներդրում են կատարել նաևԳլոբբինգի հաճախորդներ: Ներգրավված միջոցները կուղղվեն Հայաստանում և Ղազախստանում լոքերների ցանցի ու ինովացիոն սպասարկման սրահների ընդլայնմանը, նոր ծառայությունների ներդրմանը, վերաֆինանսավորմանը և թվային լուծումների կիրառմանը»։

Օրինակելի նախադեպ շուկայի համար

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանն ասում է. «Օնլայն առևտրի ոլորտի առաջատար ընկերության մուտքը կապիտալի շուկա կարևոր ազդակ է մասնավոր հատվածի զարգացման և Հայաստանի ներդրումային միջավայրի խորացման համար։ Նման ընկերությունների ակտիվացումը ձևավորում է նոր վստահություն և կարող է դառնալ օրինակելի նախադեպ արագ աճող այլ բիզնեսների համար՝ պարտատոմսային ֆինանսավորումը դիտարկելու որպես կայուն և մրցունակ այլընտրանք»։

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Հայաստանը հավատարիմ է մնում մարդու իրավունքների միջազգային մեխանիզմներին․ Արարատ Միրզոյան Վարդենիկում 39-ամյա վարորդը «Nissan Teana»-ով բախվել է քարե պատնեշին․ վարորդը մահացել է Լուվրի տնօրենը հրաժարական է տվել Զելենսկին հայտարարել է հակաօդային պաշտպանության հրթիռների «խոշոր փաթեթ» ստանալու մասին ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել Տպավորիչ «արյունոտ Լուսին». 2026 թվականի մարտի 3-ին սպասվում է Լուսնի լիակատար խավարում Մեկ միլիոն այց` առողջության ապահովագրության շրջանակում. Անահիտ Ավանեսյան Գլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը Մյասնիկյան պողոտայում բախվել են «Կամազ»-ը և «BMW»-ն․ կա վիրավոր Ամիօ բանկ. փոխանցումներ ամբողջ աշխարհում՝ արագ և ապահովԱրամ Ա Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Լիբանանում հոգևոր արժեքների պահպանման հարցը Ձյուն, անձրև․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Հայաստանը ձեռնպահ է քվեարկել ՄԱԿ-ում Ուկրաինայի վերաբերյալ բանաձևին Ծեծկռտուք Գյումրիում՝ «Տիկ-Տոկում» «գեղացի լակոտ» անվանելու համար ԱՄՆ-ն ավելի քան 150 ինքնաթիռ է մոտեցրել Իրանին. The Washington Post Մանկապարտեզի տնօրենին ձերբակալել են Պաշտոնանկություններ` ՆԳՆ-ում Դպրոցների մասով չեք գտնի որևէ ուղղություն, որտեղ Կառավարությունը առաջընթաց չի գրանցել. ԿԳՄՍ նախարար Պապիկյանը հանդիպել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ Կառուցենք Հայաստան, որը տեր է իր տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու հայ ժողովրդի իրավունքներին. Իշխան ՍաղաթելյանՄերի Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած Այսօր կայացավ «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական պլատֆորմի նախաձեռնող խմբի առաջին նիստը. Իվետա ՏոնոյանԲրազիլիայում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 14 մարդ է մահացել «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի 2026 թվականի նախագծերըԵթե Ուկրաինային չզինեն՝ ՌԴ-ն բանակցությունների չի գնա․ լրացավ պատերազմի 4-րդ տարին Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետրՍամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից վարչապետ ընտրվելու դեպքում․ Նարեկ ԿարապետյանԱյս իշխանությունը ժողովրդին միայն հույս է վաճառել․ Նարեկ ԿարապետյանՎարդենիս-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2104»-ը և «ՎԱԶ 21099»-ը․ կան վիրավորներ Քրեակատարողական ծառայողները ձերբակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանին Հայաստանում կոռուպցիան աճում է. թալանչիները ժողովրդին խաբում են օրը ցերեկով. Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանը որոշում ունիՍամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ՝ երկրում աղքատության հաղթահարում, անվտանգության ապահովում․ բերելու է այս փոփոխություններն իր դեմքով․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը գիտի՝ Սամվել Կարապետյանը կարող է լինել երկրի վարչապետ, այդ պատճառով է կալանքի տակ պահում․ Նարեկ ԿարապետյանԽաչատուրյանը Հունաստանի նախագահին «Փառքի շքանշանով» է պարգևատրել «Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ ԿարապետյանՆրանք վախենում են Սամվել Կարապետյանի վարչապետ լինելու փաստից․ Նարեկ ԿարապետյանԿամ Հեյդարի որդու առաջարկած Սահմանադրությունը, կամ հայերի կողմից Սահմանադրության մի կետ, մեր ժողովուրդը թող որոշի․ Նարեկ Կարապետյան«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ՝ իր դեմքով և իր անունով». հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՄասնագետի գնահատմամբ՝ ընթացիկ վերանորոգման աշխատանքները երկարատև ամիսներ չեն պահանջում և կարող են ավարտին հասցվել համեմատաբար կարճ ժամկետում. Համահայկական ՃակատՎթար․ երկար ժամանակ ջուր չի լինի Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղարը փորձել է ինքնասպան լինել Էպշտեյնի հետ կապերի պատճառով Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ․ պատասխան հանդիպումներ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին է վերադարձվել շուրջ 13,6 հա մակերեսով երկու հողամաս ՌԴ հետախուզությունը մեղադրում է Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային՝ Ուկրաինային միջուկային զենք տրամադրելու ծրագրերի համար Ու՞մ «դեմքով» է Սամվել Կարապետյանը մասնակցելու ընտրություններին. ՀարցազրույցԱռաջիկա շաբաթ օրերին վարորդական իրավունքի գործնական քննություններ կանցկացվեն Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման ընթացքը՝ Անի Գևորգյանի տեսախցիկում34-ամյա երիտասարդը մեքենայում լիցքավորված ատրճանակ էր պահում. Ավանի համայնքային ոստիկանների բացահայտումը Նոր Նորքի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտել