Չինաստանի արեւելյան ափերին մոլեգնում է Չան Հոմ թայֆունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉան Հոմ հզոր թայֆունը վրա է հասել Չինաստանի արեւելյան ափերին: Որոշ շրջաններում տարերքն արդեն հանգեցրել է սողանքների եւ կաթվածահար արել երթեւեկությունը:
Չզեցզյան նահանգում մոտ մեկ միլիոն մարդ է տարհանվել: Շանհայի իշխանությունները կոչ են անում բնակիչներին չլքել իրենց տները:
Ուժգին քամու եւ հորդառատ անձրեւների պատճառով Շանհայի օդանավակայանում չեղյալ են հայտարարվել հարյուրավոր չվերթներ: Արեւելյան քաղաքներում փակ են դպրոցները, դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Օդերեւութաբանները նշում են, որ այս թայֆունը 1949թ. ի վեր գրանցված փոթորիկներից ամենահզորն է:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



