Արմավիրի ոստիկանները Նալբանդյանի բնակչի տանը հայտնաբերել են 4 կգ 166 գրամ մարիխուանա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին տվյալներ՝ խոշոր չափերի թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ։ Հետագա լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներից և տեղեկությունը ճշտելուց հետո քրեական ոստիկանները փետրվարի 17-ին անցան իրացման աշխատանքին։
ժամը 22.20-ին քրեական ոստիկանները Հայկավան-Նոր Արտագերս ավտոճանապարհին նախ ձերբակալեցին Հայկավան գյուղի երեք բնակչի և նրանցից մեկի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխեցին վարչություն։
Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդի՝ 32-ամյա հայկավանցի տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթ՝ վեց գրամ դեղնականաչավուն զանգվածով։
Կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Արմավիրի մարզային քննչական վարչություն, նախաձեռնվեց քրեական վարույթ։ Նաև հիմնավորվեց ոստիկանների տեղեկությունը, որ հայկավանցին թմրանյութը ձեռք է բերել Նալբանդյան գյուղի մի բնակչից։
ՆԳՆ ոստիկանություն
Հետևեք մեզ՝ այստեղ



