Աֆղանստանը Պակիստանին մեղադրել է տարածքային ամբողջականությունը խախտելու մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աֆղանստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կանչել է Քաբուլում Պակիստանի դեսպանին և բողոք հայտնել Արևելյան Աֆղանստանին Պակիստանի հասցրած գիշերային ավիահարվածների կապակցությամբ, որոնք հանգեցրել են երկու կողմերի միջև լարվածության սրմանը, հայտնում է Amu TV-ն։
Նախարարությունը հայտնել է, որ պաշտոնական բողոքի նոտա է հղել՝ դատապարտելով Աֆղանստանի օդային տարածքի խախտումները և «քաղաքացիական շրջանների» ռմբակոծությունները Նանգարհար և Պակտիկա նահանգներում։
Գերատեսչությունը հարվածներն անվանել է «Աֆղանստանի տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում» և «սադրիչ գործողություն»՝ նախազգուշացնելով, որ նման գործողությունների հետևանքների պատասխանատվությունն ընկնում է Պակիստանի վրա։
«Թալիբանի» ներկայացուցիչները հայտարարել են, որ Նանգարհար նահանգի Բեհսուդ շրջանում զոհվել է առնվազն 20 խաղաղ բնակիչ։
Անդրսահմանային հարվածները տեղի են ունենում Իսլամաբադի և թալիբների միջև աճող լարվածության ֆոնին. Պակիստանը զինյալ խմբավորումներին մեղադրում է Աֆղանստանի տարածքից գործելու մեջ, ինչը թալիբները հերքում են։
Հետևեք մեզ՝ այստեղ



