Հայաստանի բռնցքամարտի հավաքականը կմասնակցի Ստրանջայի հեղինակավոր մրցաշարին
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը 10 մարզիկով կմասնակցի Ստրանջայի հեղինակավոր 77-րդ միջազգային մրցաշարին, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Հայաստանի հավաքականը մեկնել է Բուլղարիա, որտեղ փետրվարի 23-ից մարտի 2-ը կկայանա ստուգատեսը, որն ուժեղ կազմ է հավաքել և հանդիսանում է A կարգի մրցաշար:
Տղամարդկանց հավաքականը Ռուդիկ Մկրտչյանի և Ռոբերտ Պետրոսյանի ղեկավարությամբ մրցաշարին կմասնակցի հետևյալ կազմով․ 50 կգ՝ Ռուդոլֆ Գարբոյան, 55 կգ՝ Ժիրայր Սարգսյան, 60 կգ՝ Արթուր Բազեյան, 65 կգ՝ Արթուր Սահակյան, 70 կգ՝ Հարություն Հակոբկոխյան, 75 կգ՝ Մարատ Միքայելյան, 90 կգ՝ Նարեկ Մանասյան, +90 կգ՝ Դավիթ Չալոյան։
Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Էլիդա Քոչարյանը և Անուշ Գրիգորյանը։ Այս տարի մրցաշարին մասնակցում է 35 երկրի ավելի քան 350 մարզիկ:
Հետևեք մեզ՝ այստեղ



