Խոշոր վթար, Շենգավիթում բախվել են «Toyota» ու «Jeep», 4 վիրավnրներից մեկն անչափահաս է․ Shamshyan
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:30-ի սահմաններում Բագրատյաց պողոտա - Եղիշե Թադևոսյան փողոցի խաչմերուկում բախվել են «Jeep Compass» և «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկն անչափահաս է, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, իսկ անչափահասը՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Jeep Compass»-ը գլխիվայր շրջվել է և դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական ջոկատներւց մեկի փրկարարները։
Հետևեք մեզ՝ այստեղ



