Բրիտանացի դիպուկահարը 1.2 կմ հեռավորությունից գնդակահարել է ԻԼԻՊ-ի դահճին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրիտանական հատուկ նշանակության ջոկատի դիպուկահարը 1.2 կմ հեռավորությունից գնդակահարել է ԻԼԻՊ-ի դահճին: Այս մասին գրում է բրիտանական The Daily Star պարբերականը:
Հատուկ նշանակության ջոկատայինները ներթափանցել են Սիրիայի հյուսիսում ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող անկլավ:
MI6-ի գործակալներն ԻԼԻՊ-ի ահաբեկիչների մարզումների ճամբարը հայտնաբերել են գյուղերից մեկի դպրոցից ոչ հեռու: Դա թույլ չի տվել թիրախի ուղղությամբ հարվածել օդից:
Բրիտանացի զինվորականները սպասել են 12 ժամ, ինչից հետո դեպքի վայրում հայտնել է ԻԼԻՊ-ի հրամանատարներից մեկը՝ նորեկներին ճամբարը ցույց տալու համար: Մեկ հարվածով նա սպանվել է, իսկ ենթակաները փախուստի են դիմել:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար



