Երևան, 21.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ բանկային համակարգի «առեղծվածը» և առաջարկվող լուծումները. Միքայել Մելքումյան

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության շրջանակներում ներկայացնում եմ իմ մոտեցումները՝ ՀՀ բանկային ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման տարբերակների վերաբերյալ:

Մեր երկրի բանկային համակարգում տեղի ունեցող գործընթացներին համակողմանի գնահատական տալու համար անհրաժեշտ է ներկայացնել կոնկրետ և չափելի ցուցանիշներ։
Այսպես.
1․ 2025թ․Հայաստանում գործող 17 բանկերը միասին ստացել են 435,5 մլրդ դրամ զուտ եկամուտ, իսկ վերջին 5 տարում՝ շուրջ 2,5 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք եկամուտ։ Ընդ որում, ՀՀ-ում գործող երկու բանկերը խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում են 5-րդ և 6-րդ տեղերը՝ միասին ունենալով շուրջ 200 մլրդ դրամի զուտ եկամուտ, այսինքն՝ բոլոր բանկերի զուտ եկամտի կեսը։ Առաջին անգամ Հայաստանի նման փոքր տնտեսություն ունեցող երկրում որոշ բանկերի բաժնետերեր դարձան դոլարային միլիարդատերեր։
Սա նորություն է։
Մենք չենք քննարկում այն, թե ինչո՞ւ են այդ ծավալի զուտ եկամուտ ստացել, քանի որ սա ֆինանսական բիզնես է և տեղավորվում է գործող իրավական կարգավորումների շրջանակում։
Խնդիրն այլ է. արդյոք բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքները ողջամիտ չափով սպասարկո՞ւմ են ՀՀ-ում գործող տնտեսվարող սուբյեկտների շահերը՝ խարսխված լինելով նրանց գոնե նվազագույն շահութաբերության մակարդակի հետ։
Կարծում ենք՝ ոչ։ Մեր տնտեսության տարբեր ոլորտների մեծ մասում առկա շահութաբերության սահմանները և վարկային տոկոսադրույքները ձեռնարկություններին մղում են պարտքային լուրջ բեռի տակ, որը նրանք չեն կարող սպասարկել։

Լուծում ա.
Պետք է սահմանել վարկային տոկոսադրույքների վերին շեմ, քանի որ այսօր դրանց միջին մակարդակը կազմում է 16-17 տոկոս։ Իսկ որքա՞ն է ձեռնարկությունների գործունեության շահութաբերությունը. էապես ցածր։

Լուծում բ.
ՀՀ կենտրոնական բանկը, որի հիմնական սահմանադրական գործառույթը երկրում ֆինանսական և գնային կայունության ապահովումն է, պետք է իրեն ընձեռված գործիքներով, այդ թվում՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի ճկուն կիրառմամբ, ապահովի վարկերի ընդունելի տոկոսադրույքներ բիզնեսի համար՝ դրանք համապատասխանեցնելով տնտեսության զարգացումն ապահովող մակարդակին։
Լուծում գ.
Այս հարցի շրջանակներում ակտիվ երաշխավորություններով և վերլուծություններով պետք է հանդես գա ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։

2․ՀՀ վարկային պորտֆելը կազմում է շուրջ 7 տրիլիոն դրամ։ Հաշվի առնենք, որ ՀՆԱ-ն կազմում է 10 տրիլիոնից մի փոքր ավելի․
ա) Այդ 7 տրիլիոնի գերակշիռ մասը կազմում են սպառողական և հիպոթեքային վարկերը
բ) Ցավոք, փոքր ծավալ են կազմում բիզնես վարկերը
գ) ՀՀ-ում կա շուրջ 2,4 միլիոն վարկառու, որոնցից 2,2 միլիոնը՝ մինչև 3մլն դրամ կազմող վարկեր, այդ թվում 1,5 միլիոնն ունի մինչև ընդամենը 600-700 հզ․ դրամ կազմող սպառողական վարկեր։
դ) Հարյուր հազարավոր մեր հայրենակից վարկառու քաղաքացիներ տարիներ շարունակ գտնվում են վարկային բարձր տոկոսներից առաջացած տույժ ու տուգանքների տակ։

Լուծում ա.
Հայտարարել վարկային համաներում տույժ ու տուգանքների մասով՝ մինչև 3մլն դրամ կազմող վարկերի համար, անկախ նրանից՝ վարկառու քաղաքացիները աշխատում են, թե ոչ։
Լուծում բ.
Կենտրոնական բանկը պետք է երաշխավորություն ներկայացնի և միջամտություն իրականացնի՝ առևտրային բանկերի կողմից ներգրավվող ավանդների և վարկերի տոկոսների միջև առկա 10-12 տոկոս մարժան իջեցնելով ու հասցնելով մինչև առավելագույնը 3 տոկոսի։
Գերբարձր շահութաբերություն ունեցող բանկերի համար դա նորմալ է՝ հաշվի առնելով նաև միջազգային փորձը։
Այսպես կոչված մարժան (spread-ը) պետք է կտրուկ նվազեցնել։
Տողերիս հեղինակը 2015-2020թթ. երկու անգամ հեղինակել է «ՀՀ ֆիզիկական անձանց ավանդների փոխհատուցման մասին» ՀՀ Օրենքի փոփոխությունները, որով ավանդների փոխհատուցման շեմը բարձրացվեց մի քանի անգամ՝ ՀՀ դրամական ավանդների համար սահմանելով 16մլն դրամ, ԱՄՆ դոլարով՝ 10 հազար։
Այնպես որ (լուծում գ) ժամանակն է՝ նորից այդ շեմը առնվազն 30 տոկոսով բարձրացնել։ Դա կարելի է իրականացնել 5 տարին մեկ անգամ, իսկ 5 տարին արդեն լրացել է։

3․ Առևտրային բանկերում և տնօրինություններում ներգրավված են բազմաթիվ մասնագետներ, որոնք աշխատել են Կենտրոնական բանկում։

Լուծում
ՀՀ ԿԲ-ի մասնագետները ԿԲ-ից դուրս գալուց հետո առնվազն 3 տարի չպետք է աշխատեն առևտրային բանկերում՝ շահերի բախումից խուսափելու համար։
4․ Լրջագույն խնդիր են նաև գյուղացիական վարկերի բարձր տոկոսադրույքները, քանի որ անասնապահական (հատկապես բարձրադիր) բնակավայրերում, հեռավոր մարզերում, բուսաբուծության ոլորտում եկամտաբերությունը շատ ցածր է։
Լուծում
Գյուղացիական վարկերի տոկոսադրույքները սահմանել 2,5 տոկոսից ոչ բարձր։
5․ Վերջին մի քանի տարիներին ՀՀ առևտրային բանկերը ստացել են միլիարդավոր դրամների հասնող զուտ եկամուտներ, իսկ նրանց կառավարող մարմինների անդամները՝ յուրաքանչյուր բանկում 7-30 մլն ԱՄՆ դոլարի հասնող պարգևավճարներ։․
Լուծում
Պետությունը պետք է բանակցի առևտրային բանկերի հետ նրանց սոցիալական պատասխանատվության ինստիտուտի կայացման և զարգացման շուրջ՝ միլիոնավոր ավանդատուների և վարկառուների համար ապահովելով ներառականություն։

Միքայել Մելքումյան
«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության անդամ
ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ

Մենք տեղեկություններ ունենք, որ թշնամին նոր հարվածներ է նախապատրաստում էներգետիկ ոլորտին․ Շմիգալ Ուկրաինայի 2026 թվականի հումանիտար օգնության ծրագիրը ֆինանսավորվել է 14%-ով. ՄԱԿ Հռոմում կայացած հանդիպմանը քննարկվել են Հայաստանում կայանալիք COP17-ի օրակարգային փաստաթղթերը Հայաստանի և Զիմբաբվեի միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել Պատերազմն ավարտելու համար Դոնբասը պետք է հանձնվի. նման պայմաններ են առաջարկում և՛ ԱՄՆ-ն, և՛ Ռուսաստանը․ Զելենսկի Եվս մեկ երկիր կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը Պետրոս Ավետիսյանը միացավ «Վանին» Գյումրիի կենտրոնում դանակահարել են կանգառում կանգնած երիտասարդի ՔՊ-ի հետ համագործակցության ոչ մի եզր այլևս չունենք. Վստահ եմ՝ մենք հաջորդ խորհրդարանում հաստատ լինելու ենք. Էդմոն ՄարուքյանԳյումրիում հայտնի 100 տարին բոլորած շենքը, որը դիմացել է 88-ի երկրաշարժին, տանիքի մի հատված վերջին օրերին տեղացած առատ ձյան հետևանքով վնասվել էՄեր երկրում՝ հազարավոր մարդիկ կանգնած են այս խնդրի առաջ․ Նարեկ ԿարապետյանՄախաչև-Ծառուկյան մենամարտ կլինի՞ Ի՞նչ եղանակ է սպասվում փետրվարի 21-ից 25-ը Մերցը վերընտրվել է Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության նախագահի պաշտոնում Հայաստան այցելած ադրբեջանցիները լքել են երկիրը «Բագրատաշեն» անցման կետով․ ԱԱԾ Աջափնյակում տեղի ունեցած դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվել է Հանգստյան ժամերգություն և հոգևոր խորհրդածություն ԱՄՆ Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել Թրամփի գլոբալ մաքսատուրքերը Պարզվել է Աջափնյակում մեկ անձի սպանություն, ինչպես նաև 7 անձանց նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը «Նոայի» հաղթանակը ճանաչվել է լավագույնը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում Լույս աշխարհ է եկել ընտանիքի 11-րդ բալիկը Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Զիմբաբվեյի Հանրապետության միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները ԱՄՆ դեսպանատունը կարևոր հայտարարություն է տարածել Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել․ Լևոն Ազիզյան Տարեվերջին պարտքի գումարն արդեն իսկ ճշգրտվել է․ ՏԿԵՆ Աջափնյակի զինված միջադեպի գործի շրջանակներում Երեւանում լայնամասշտաբ խուզարկություններ են շուրջ 40 հասցեներում Ի՞նչ հիվանդության նշան է քայլելիս ոտքերի ցավը, ինչու՞ է վտանգավոր Ոչ ոք չի կարող չեղարկել Արցախյան նոր շարժման հնարավորությունը. Աննա ԿոստանյանՓաշինյանը գրեթե ամեն օր ֆեյսբուքով սրտիկ է ցույց տալիս, ձեզ վերագրո՞ւմ եքՆորարար տեխնոլոգիաներով ուժեղացող Հայաստան. Ուժեղ ՀայաստանՄեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք․ հարցում Տավուշի մարզումԵրևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆ Իրենց մեծ պարգևավճարներ, իսկ թոշակառուն ծախսելու տեղ չունի՞ և ծախսելու ձևը չգիտի՞Կյանքից հեռացել է Արմենակ Մելքումյանը Իրանի միջուկային ծրագրի հարցը ռազմական ճանապարհով չի լուծվի․ Արաղչի Փաշինյանն ԱՄՆ–ից վերադարձել է Մենք մտածում էինք` լավ է կանգնած մեռնել, քան ծնկած ապրել Ադրբեջանի կազմում․ «Համահայկական ճակատ» ՇարժումԱննա Հակոբյանը Տեխասում հանդիպել է վանականների հետ (տեսանյութ) Վանաձորում բախվել են «Skoda»-ն և «Opel»-ը․ կա վիրավոր Ռուսաստանը չի դիտարկում Շվեյցարիան որպես Ուկրաինայի շուրջ բանակցությունների իդեալական վայր Հատուկ ռազմական գործողությունից երկու օր առաջ Զալուժնին ռազմական դրություն մտցնելու առաջարկ է արել Զելենսկիին Նորվեգիան զորքերի որոշ մասին է դուրս բերում Իրաքից տարածաշրջանում պատերազմի վտանգի պատճառով Մենք չափազանց դանդաղ էինք խաղում և քիչ կրեատիվություն ցուցաբերեցինք․ «ԱԶ Ալկմարի» կիսապաշտպանը՝ «Նոայի» դեմ խաղի մասին ՖԻՖԱ-ն պատրաստվում է փոխել ֆուտբոլի կանոնները Վինիսիուսի սկանդալից հետո Անհուսալի վարկերի աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադարձի համար. Արցախի ԱԺ Մեր ուժերը պետք է համադրենք գաղափարակից այլ կառույցների հետ և լինենք միասնական․ Ավետիք ՉալաբյանՏավուշի ոստիկանները 68-ամյա տղամարդու տանը ինքնաձիգներ և փամփուշտներ են հայտնաբերել Արթուր Դավթյանը չի մասնակցի Աշխարհի գավաթի հենացատկ մարզագործիքի ընտրական փուլին Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել