Ռուսաստանը երբեք չի եղել Ճապոնիայի հետ երկխոսության դադարեցման կողմնակից. Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը երբեք չի եղել Ճապոնիայի հետ երկխոսության դադարեցման կողմնակից, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:
Նա նշել է, որ հարաբերությունները Տոկիոյի հետ այսօր հասցված են զրոյի, և երկրների միջև որևէ երկխոսություն չի ընթանում:
«Ռուսաստանը երբեք չի եղել այդ երկխոսության դադարեցման կողմնակիցը։ Երկխոսությունն ընդհատվել է Տոկիոյի նախաձեռնությամբ»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե Կրեմլում ինչպես են դիտարկում Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտիի հայտարարությունները՝ ՌԴ-ի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ցանկության մասին։
Հիշեցնենք, որ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտին, ելույթ ունենալով խորհրդարանի ստորին պալատում, հայտարարել էր, որ Ճապոնիան մտադիր է խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ՝ չնայած հարաբերությունների ոչ լավ վիճակին։
Հետևեք մեզ՝ այստեղ



