Օբաման բացահայտել է գաղտնիքը՝ հայտարարելով այլմոլորակայինների գոյության մասին․ Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման գաղտնի տեղեկություններ է բացահայտել, երբ օրերս պնդել է, որ այլմոլորակայիններ գոյություն ունեն: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ գործող առաջնորդ Դոնալդ Թրամփը, որը միաժամանակ հրաժարվել է ճշտել, թե արդյոք դա նշանակում է, որ նա հաստատում է արտաերկրային քաղաքակրթությունների գոյության մասին եզրակացությունների արժանահավատությունը: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Չգիտեմ՝ դրանք իրական են, թե՝ ոչ»,-ընդգծել է ԱՄՆ նախագահը։
«Բայց ասում եմ ձեզ, որ նա (Օբամա-խմբ.) բացահայտեց գաղտնի տեղեկատվություն: Նա չպետք է դա աներ: Նա մեծ սխալ է թույլ տվել»,-համոզված է Սպիտակ տան ղեկավարը։
«Ես այդ մասին կարծիք չունեմ»,-հավաստիացրել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը, երբ նրան կրկին հարցրել են՝ այլմոլորակայիններ գոյություն ունեն, թե՝ ոչ:
«Ես երբեք այդ մասին չեմ խոսում։ Շատերն ասում են. շատերը դրան հավատում են»,-հավելել Է նախագահը։
Օբաման փետրվարի 14-ին տված հարցազրույցում պնդել է, որ այլմոլորակայիններ գոյություն ունեն։ «Դրանք իրական են, բայց ես դրանց չեմ տեսել»,-ասել է ԱՄՆ 44-րդ նախագահը, ով պաշտոնավարել է 2009-17 թվականներին:
Հետևեք մեզ՝ այստեղ



