Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանում փետրվարի 19-ի ցերեկը, 22-ի երեկոյան, 23-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։ Փետրվարի 20-21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Հանրապետության տարածքում փետրվարի19-ի ցերեկը, 20-ի և 24-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ գիշերը ձյան, ցերեկը ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան`4-8մ/վ, փետրվարի 19-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում ՝ 16-19մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 19-ի ցերեկը, 20-ին աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 7-10 աստիճանով:
Հետևեք մեզ՝ այստեղ



