Երևան, 25.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շոուի վերածված «արդարադատություն». Վահե Հակոբյանի գործի իրական նպատակը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վահե Հակոբյանի շուրջ ծավալվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը հերթական անգամ ցույց է տալիս, թե ինչպես է օրենքը կիրառվում ոչ միայն իրավական, այլև տեղեկատվական հարթությունում։ Խնդիրը միայն դատարան ներկայացված հայցը չէ։ Խնդիրն այն ձևն է, որով այն մատուցվում է հանրությանը՝ շեշտադրելով աղմուկը, ոչ թե փաստարկը։

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության հայցադիմումը, որով պահանջվում է բռնագանձել Վահե Հակոբյանին և նրա ընտանիքի անդամներին վերագրվող մի շարք գույքեր ու դրամական միջոցներ։ Թվերը ներկայացվում են տպավորիչ ձևով՝ անշարժ գույք, մեքենաներ, ավանդներ, պարտատոմսեր, միլիարդավոր դրամների պահանջներ։ Սակայն մինչ դատական քննությունը դեռ նոր է սկսվում, հանրային հարթակում արդեն ձևավորվում է մեղավորության տպավորություն։

Սա է հիմնական խնդիրը։ Նախ՝ Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվում է ընդգծված ռեպորտաժ, ապա դատախազության ներկայացուցիչը հայտարարում է պահանջների մասին՝ կտրուկ և դատավճռի նման հնչող ձևակերպումներով։ Ստացվում է, որ հասարակությունը նախ լսում է «վճիռը», և միայն հետո է սկսվում դատական գործընթացը։ Այդ ընթացքում փաստերը, հակափաստարկները, պաշտպանական դիրքորոշումները մնում են ստվերում։

Ավելին՝ գործի շրջանակում հրապարակայնորեն նշվում են ընտանիքի անդամների անունները, ներառյալ անչափահասները։ Անկախ նրանից, թե ինչ իրավական հիմնավորումներ կարող են ներկայացվել, նման մոտեցումը ստեղծում է ճնշման և վարկաբեկման մթնոլորտ։ Երբ իրավական գործընթացը ուղեկցվում է հանրային ցուցադրականությամբ, դժվար է այն ընկալել որպես զուտ մասնագիտական քննություն։ Չի կարելի նաև անտեսել ժամանակային համընկնումները։ Վահե Հակոբյանի նկատմամբ արդեն իսկ կա հարուցված քրեական վարույթ այլ հոդվածներով։ Այս պայմաններում գույքի բռնագանձման գործընթացի բարձրաձայն մեկնարկը, բնականաբար, ընկալվում է որպես լրացուցիչ ճնշման քայլ։ Քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ նման մեթոդների կիրառումը վաղուց դարձել է օրինաչափություն։

Կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող լինել ընտրովի կամ ցուցադրական։ Եթե կան հիմնավոր ապացույցներ, դրանք պետք է ներկայացվեն դատարանում հանգիստ և փաստարկված ընթացակարգով։ Սակայն երբ գործընթացը վերածվում է տեղեկատվական արշավի, ակնհայտ է դառնում, որ նպատակը միայն իրավական արդյունքը չէ, այլ հանրային ընկալման ձևավորումը՝ կոնկրետ անձին վարկաբեկելու համար։

Վահե Հակոբյանի գործը դեռ քննության փուլում է, և միայն դատարանն է իրավասու գնահատել ներկայացված պահանջների հիմնավորվածությունը։ Սակայն արդեն այժմ կարելի է արձանագրել, որ գործընթացն ուղեկցվում է շոուի տարրերով։ Իսկ երբ արդարադատությունը վերածվում է շոուի, կորցնում է իր հիմնական արժեքը՝ վստահությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հրդեհ է բռնկվել Ամուրի գազաքիմիական համալիրում. կան տnւժածներ Եթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանՌուսաստանը շարունակում է բաց լինել հակամարտության խաղաղ կարգավորման համար․ Պեսկով Արևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա ԱՄՆ-ն առաջարկել է հանել Իրանի դեմ պատժամիջnցները՝ Հորմուզի նեղուցը բացելու դիմաց. Al Hadath Իրականում ի՞նչ է կատարվում բանակումԿոտայքում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել` ձորում ԱՄՆ-ն մտադիր է չեղարկել մոտ 200,000 օտարերկրացիների վիզաները. AP ՌԴ-ն ոչ միայն հույս ունի հաղթել հատուկ ռшզմական գործողությունում, այլև վստահ է դրանում. Պեսկով Ինչպիսի՞ն պետք է լինի հղիների հագուստը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՕԳՈՍՏՈՍԻ). Ստացվել է առաջին պատկեր-հետազոտությունը տոմոգրաֆով, իրականացվել է առաջին թռիչքը մոնգոլֆերայով. «Փաստ»Ես իշխանություն չունեմ, այլ միայն ձայն, որը չեն կարող խեղդել. Գուտերեշ Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերին Մակրոնը հայտարարել է Ուկրաինան պաշտպանելու համար լայնածավալ զորավարժություններ անցկացնելու մասին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 25-ին «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ»Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ Հայտնի է՝ ով է ՌԴ-ում Հայաստանի դեսպանի առաջատար թեկնածունՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի օգոստոսի 26-ին տարբեր ժամերի Ոստիկանության գվարդիայի ծառայողները 2026 թվականի առաջին կիսամյակում շուրջ 600 հանցագործության դեպք են բացահայտել Ո՞վ ո՞ւմ և ի՞նչ է պարտք. քաղաքական իլյուզիոնիստն ու փշրվող պատրանքները. «Փաստ»Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Անցում դեպի ռուսական ազդեցությանը հակազդելու քաղաքականություն. «Փաստ»Անսպասելի շրջադարձ իշխանության համարԱյս կառավարությունը երեք մեծ պատերազմ է բերել. Քաղաքացիական պայմանագիրը եռապատերազմի կուսակցություն է. տեսանյութՌուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Փաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն ՄարուքյանԵ՞րբ կհեռանա ՔՊ-ն․ տնտեսական ճնշումները կարո՞ղ են իշխանափոխության բերել. Հրայր ԿամենդատյանՌուսաստանում իբր նոր մnբիլիզացիայի մասին լուրերը կեղծ են. Պեսկով Շարունակական կրթությունից մինչև մասնագիտական աճ․ ԶՊՄԿ-ում ինչպես են զարգացնում աշխատակիցների ներուժը«Ամեն րոպե աչքիս առաջ Ռոմանիս ժպիտն է, պարելը, խոսելը, ամեն րոպե տղաս է աչքիս առաջ». Ռոման Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Կինը չի նկատել իր 11 ամսական որդուն և մեքենայով վրшերթի է ենթարկել նրան․ բժիշկներին չի հաջողվել փրկել երեխայի կյանքըՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել փրկարարները Օմանի մոտ հարձակում է եղել տանկերի վրա Մարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԱՄՆ-ը չի բացառում Իրանի ուղղությամբ hարվածների վերսկսումը. Հեգսեթ «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ»Իշխանության անզորությունը լոկ քննադատելը բավարար չէ. Հրայր ԿամենդատյանԱվագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը կփոփոխվի. «Փաստ»3 կենդանակերպի նշաններին աշնանը արտառոց փոփոխություններ են սպասվումՔանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»Ինչո՞ւ Ալվարեսին թույլ չտվեցին տեղափոխվել «Բարսելոնա»Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ»Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ»Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ»Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ»Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում օգոստոսի 25/26-ին լույս չի լինելուՍաստիկ շոգը կշարունակվի՞․ Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսի 25-26-ին