«Բացառում ենք գործող վարչախմբի, նրա արբանյակների, նախորդ իշխանությունները ներկայացնող ուժերի հետ դաշինքները». Ավետիք Չալաբյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԻնչպես հայտնել էինք, ԱԺ սպասվող ընտրություններին ընդառաջ՝ «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում: Հիմնվել է «Հայկական քվե» կուսակցությունը, որը «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման քաղաքական հարթակն է և այսօր այդ հայտի շնորհանդեսն էր: Ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին՝ ո՞ր ուժի կամ ուժերի հետ եք բացառում համագործակությունը, «Հայաքվե» քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանն ասել է. «Բացառում ենք և՛ գործող վարչախմբի, և՛ նրա արբանյակների, և՛ նախորդ իշխանությունները ներկայացնող ուժերի հետ դաշինքները: Օրինակ գործող վարչախմբի ակնհայտ արբանյակը «Հանրապետություն» կուսակցությունն է»:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



