Երևան, 04.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վերին Չարբախում տան հրդեհի ժամանակ երեխաները մենակ են եղել, փոքրը խաղացել է լուցկիով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 2-ին Երեւանի Վերին Չարբախ թաղամասի 3-րդ փողոցի թիվ 45 տանը հրդեհի բռնկման պահին երեխաները տանը մենակ են եղել: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց  հրդեհի պահին երեխաներին օգնության հասած հարևաններից Կարինե Բաբայանը՝ հավելելով, որ հրդեհը, երեխաների պատմելով, բռնկվել է  3 տարեկան երեխայի` լուցկիով խաղալու հետեւանքով:

 «Նոր հարևաններ են, 1 տարի է` ապրում են այս տանը, երիտասարդ զույգ է, երեխաներն էլ մեկը` 3, մյուսը` 5 տարեկան են, բայց հիմնականում տանը մենակ են մնում, ծնողներն ինչ-որ աշխատանքի են գնում: Երեկ էլ երեխաներից փոքրը լուցկիով գորգի վրա խաղացել է, գորգը վառվել ու հրդեհը տարածվել է ամբողջ տնով մեկ: Երեխաները պատշգամբ էին դուրս եկել ու լացում էին, հազիվ երեք տղաներ եկան ու կարողացան մեկին պատշգամբից, մյուսին էլ պատուհանից դուրս բերել, փառք Աստծու, ոչինչ չէր եղել նրանց»,- պատմեց հարևանուհին:

Հարևաններից  Մարինե Արբրահամյանն էլ նշեց, որ 45 տան բնակիչներին, որոնք ապրում են անմիջապես իր տան վերևում,  հիմնականում  1 տարվա ընթացքում չի տեսել, քանի որ նրանք աշխատանքից ուշ են վերադարձել, իսկ երեխաներին փակել են տանը՝ մենակ:

Հարևանուհին բողոքեց, որ երեկվա հրդեհի պատճառով զգալի վնասվել է իր՝ նոր վերանորոգված տան առաստաղը. «Հրաշքով ենք փրկվել բոլորս, եթե գազը պայթեր, ամբողջ թաղով մեռնելու էինք: Ահավոր սթրես տարանք, հղի հարսս վախից ընկավ, վախեցած վազվզում էինք, գոնե լավ է` երեխաները փրկվեցին»,-ասաց տիկին Մարինեն: 

Նշենք, որ հրդեհի պատճառով ամբողջությամբ այրվել է տան հյուրասենյակը՝ գույքով, մասամբ՝ ննջասենյակը, շքամուտքը եւ պատշգամբը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  Փրկարար ծառայությունը հունիսի 2-ին, ժամը 19.15-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Վերին Չարբախ թաղամասի 3-րդ փողոցի թիվ 45 տանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.42-ին, մարվել` 19.56-ին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեխաները (3 եւ 5 տարեկան) տնից դուրս են բերվել տեղի ուժերով. վնասվածքներ չունեն:

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը. Քոուլ Ուկրաինական երկու գյուղերի բնակիչներ հրաժարվել են հանձնել իրենց տները Ուկրաինայի զինյալներին Կայծակ. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան․ Պեսկով Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Ի՞նչ են քննարկել Փեզեշքիանը և Մեդվեդևը Ինչո՞ւ է Ռոնալդուն ավելի շատ քննադատության արժանանում, քան Մեսսին․ Սահայի մեկնաբանությունը Հուլիսի 6-ին, 7-ին լույս չի լինելու Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Ամռանը երեխաների ջրաhեղձnւթյան դեպքերն ավելանում են Երևան, Բաքու, Անկարա․ ԵՄ-ն նոր հնարավորություններ է տեսնում Հարավային Կովկասում Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինք ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զnհերի թիվը հասել է 4,301-ի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը Սիմոն Աբգարյանն է 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ ԵՄ-ն վերածվում է ռազմա-քաղաքական-տնտեսական բլոկի․ Պեսկով Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով տnւժել է 40 մարդ «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն կդառնա ակումբի առաջին ավագը՝ Դանիել Կարվախալի հեռանալուց հետո ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Հանտավիրուսի վտանգն անցել է Սոնա Ռուբենյանը սպասում է 2-րդ բալիկին Հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը Գողացել են «Շևրոլե» մակնիշի մեքենա Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը «Ոսկե ծիրան» 2026-ը կմեկնարկի հուլիսի 12-ին․ Կաննի հետ նոր համագործակցություն, Պավել Պավլիկովսկի և միջազգային կինոյի աստղեր՝ Երևանում «Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնական Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար․ ՆԳՆ պարզաբանումը (տեսանյութ) Կարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանԱդրբեջանական պատվիրակությունը Թեհրան է ժամանել առանց Իլհամ Ալիևի Վենեսուելան շնորհակալ է բոլորին երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համար Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում Կազան՝ նոր ուղղություն FLYONE ARMENIA-ի չվացուցակում ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտե Կոտայքում դաստիարակը երեխաների բերանները ժապավենով փակել է, այնուհետև ստիպել ներողություն խնդրել Լուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Փաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՎերացվել է «Սիլ–Մաազա» ընկերության «Սիլ չիպո» գազավորված ըմպելիքների արտադրության կասեցումը Առեղծվածային ու ողբերգական դեպք, Սևանի գերեզմաններում հայտնաբերվել է մեքենա, որի մեջ՝ մահացած երիտասարդ Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային Կատարը վերսկսում է հեղուկացված բնական գազի տանկերների անցումը Հորմուզի նեղուցով Հայաստանն իր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն է հղում Բելառուսի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԳՆ Կոտայքում «Lada»-ն բախվել է արգելապատնեշի «կապոտ»-ի բացվելու պատճառով, վիրավnրներ կան «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion» ու «Ford Mustang», վիրավոր կա Գեղարքունիքում Վարդավառը կնշեն Արմաղան լեռան գագաթին Հրազդանի ոստիկանները բացահայտել են մեքենայի գողության դեպք, 22-ամյա երիտասարդ է ձերբակալվել