Երևան, 31.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


IDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սոցիալական ցանցերում աճել են ֆինանսական խարդախության դեպքերը՝ իբր մարքեթինգային հետազոտությունների անվան տակ։ Զեղծարարները, օգտագործելով տարբեր հայկական բանկերի և այլ խոշոր առևտրային կազմակերպությունների բրենդները, քաղաքացիներին խոստանում են մի քանի տասնյակ հազար դրամի պարգևատրություն՝ կարճ սոցիոլոգիական հարցմանը մասնակցելու դիմաց։

Խաբեության մեխանիզմը մեկ քլիքից մինչև գողություն

Սխեման սկսվում է Facebook, Instagram կամ TikTok հարթակներում տարածվող գովազդային հայտարարությունից, որ որևէ բանկի կամ ընկերության կորպորատիվ ոճով ու գույներով է ձևավորված։ Օգտատերերին առաջարկում են անցնել հղումով, որը տանում է ֆիշինգային կայք։ Բոնուսը ստանալու համար օգտատիրոջից պահանջվում է մուտքագրել իր հեռախոսահամարը, առցանց բանկինգի գաղտնաբառը և, ամենակարևորը, SMS հաղորդագրությամբ ստացված մեկանգամյա գաղտնաբառը (OTP)։

Կարևոր է հիշել․ օգտատիրոջ զգոնությունը թուլացնելու նպատակով զեղծարարներն անհրաժեշտ տվյալները ստանալուց հետո կարող են բանկային հավելվածում հեռավար փոխել ծանուցումների լեզուն։ Ստանալով նոր SMS-ը օտար լեզվով՝ օգտատերը հաճախ կրկին մուտքագրում է OTP-ն՝ չգիտակցելով, որ հաստատում է ոչ թե «պարգևատրություն ստանալը», այլ իր միջոցների փոխանցումը օտար հաշվեհամարին կամ թույլ է տալիս իր անունով նոր վարկ ձևակերպել։  

Միաժամանակ զեղծարարները կարող են շտապեցնել օգտատիոջը՝ թույլ չտալով սթափ գնահատել իրավիճակը։ Բանկը կամ որևէ այլ կազմակերպություն երբեք չի պահանջի շատ շտապ, հենց նույն վայրկյանին որևէ տվյալ տրամադրել կամ գործարք կատարել․ սա արդեն իսկ զեղծարարության առաջին նշանն է։

Իրավական ծուղակ

Օրենքի տեսանկյունից գաղտնի տվյալների (գաղտնաբառերի և SMS-կոդերի) կամավոր փոխանցումը երրորդ անձանց ֆինանսական կորուստների պատասխանատվությունը թողնում է հենց հաճախորդի վրա։ Բանկերը չեն կարող հետ կանչել այն գործարքը, որը հաստատվել է մեկանգամյա գաղտնաբառով՝ OTP-ով, քանի որ այն հավասարազոր է հաշվեհամարի տիրոջ անձնական ստորագրությանը։

IDBank-ը խորհուրդ է տալիս

«Հեշտ գումար վաստակելու» տարբերակների հետևից գնալու պատճառով ձեր խնայողությունները չկորցնելու համար պահպանեք հետևյալ կանոնները․

  • Անտեսեք վճարովի հարցումները։ Բանկերն ու մնացած ընկերությունները սոցիալական ցանցերում հարցմանը մասնակցելու համար գումար չեն վճարում։ Ցանկացած նման առաջարկ զեղծարարության առաջին նշանն է։
  • Ստուգեք URL հասցեն։ Բանկի միակ պաշտոնական կայքըidbank.am-ն է։ idbank-promo.am, bonus-20000.am և նմանատիպ հղումները տանում են կեղծ հարթակներ։ Սա վերաբերում է նաև այլ բանկերի և ընկերությունների կայքերին։ URL հասցեում ցանկացած ավելորդ նշան տագնապի ազդանշան է։
  • Պահպանեք SMS հաղորդագրության գաղտնիությունը։ Երբեք մի մուտքագրեք հաստատման կոդերը չստուգված կայքերում։ Այդ թվերը նախատեսված են բացառապես այն գործարքների համար, որոնք դուք եք նախաձեռնել։
  • Օգտագործեք պաշտոնական աղբյուրները։ Եթե մարքեթինգային արշավը ձեզ գրավիչ է թվում, ստուգեք տեղեկատվությունը բանկի պաշտոնական հավելվածում, կայքում կամ զանգահարեք կոնտակտային կենտրոն։ Եթե պաշտոնական հարթակներով և աղբյուրներով չեք ստանում արշավի իրական լինելու մասին հաստատում, նշանակում է՝ գործ ունեք հերթական զեղծարարության հետ։

Հիշե՛ք․ ֆինանսական անվտանգությունը սկսվում է ձեր զգոնությունից։ Մի՛ մուտքագրեք ձեր անձնական տվյալները կասկածելի հարթակներում, և ձեր միջոցները կմնան պաշտպանված։

IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Իսրայելական բանակը վերահսկողություն է սահմանել Լիբանանում խաչակիրների Բոֆոր բերդի նկատմամբ. Իսրայել ԿացԱյն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն Հայաստանի մասին չէ․ ԶելենսկիԱՄՆ-ը, Իրանի հետ գործարք չկնքվելու դեպքում, պատրաստ կլինի վերսկսել ռшզմական գործողությունները․ ԹրամփՄարտկոցով աշխատող ցատկոտող ձի. Ferrari-ի նախկին ղեկավարը պահանջում է պոկել լոգոն նոր անձայն մոդելիցԱյն երկրները, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի պատերազմը շարունակվի, չպետք է խոսեն որևէ «կարմիր գծերի» մասին. Դմիտրի ՊեսկովԹրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Նախընտրական քայլերթ․ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ անդամները Վանաձորում են«Երևանը նույնպես արժանի է փոփոխության. Երևանը նույնպես ընտրում է 3-ը». Սամվել ԿարապետյանՀորոսկոպ. Հունիս ամսվա աստղագիտական ​​իրադարձությունները Գիշերային ակումբի տնօրենի հետ վիճшբանելուց հետո մի խումբ տղամարդիկ կnտրել են ակումբի մուտքի դուռն ու սրահի գույքըԵս հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զենքի շուկաները մեր առջև բացվեցին․ Նիկոլ ՓաշինյանԻ՞նչ եմ զգում. ցավ. Արտետան՝ ՉԼ եզրափակիչում կրած պարտության մասին Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում«Ուժեղ Հայաստան» դաշինքը Ազատանում էՆարեկ Կարապետյանը՝ Գյումրու Մուշ թաղամասում քաղաքի բարեկարգման խնդիրների մասինՆարեկ Կարապետյանը՝ Գյումրու Մուշ թաղամասում աշխատատեղերի խնդրի մասինԵրկիրը բավական է քանդի. Գյումրիի Մուշ թաղամասի բնակչուհին` Փաշինյանի մասինԺամանակն է հավաքվելու և միասին գործելու. «Հայաստան» դաշինքի հանրահավաքը ԵրևանումՇնորհակալ ենք Գյումրու Մուշ թաղամասին՝ ջերմ ընդունելության համար «Մենք կարճ ժամանակում լուծելու ենք տնակներում ապրողների բնակարանների հարցը»։․ Նարեկ ԿարապետյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 31-ին Ընտրությունների երկու հնարավոր սցենարները և դրանց հետևանքները Հայաստանի համար․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանին Գյումրու Մուշ թաղամասում դիմավորեցին մեծ շուքով՝ զուռնա-դհոլով և ավանդական աղուհացովԳալիս ենք Գյումրի Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Ջերմ հանդիպումներ և անկեղծ զրույցներ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՄուշումՈւժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից«Ուժեղ Հայաստան» դաշինքը Մուշում է«Վերջիվերջո, մենք բոլորս նույն նավում ենք, և այդ նավի անունը Հայաստան է». Մհեր Ավետիսյան «Չարիք է բացարձակ իշխանություն ունենալը». Մարուքյանը՝ ԳյումրիումՔՊ շապիկով ուսուցիչ և աշակերտ. Բյուրականի դպրոցի տնօրենը կոլեկտիվի հետ մասնակցում է ՔՊ քարոզարշավին Նարեկ Կարապետյանը հրապարակում է ադրբեջանական ծրագրի փաստաթղթերըՈչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն․ Էդմոն ՄարուքյանԿամ դու կգաս հունիսի 3-ին, կամ ադրբեջանցիները կգան… Բազմամարդ հանրահավաքից հետո Ուժեղ Հայաստանը շարունակում է իրազեկման արշավը ԳյումրիումՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանի» ասուլիսը Գյումրիում Ինչպես է Նարեկ Կարապետյանը շփվում Վարդանանց հրապարակում հավաքված գյումրեցիների հետ Բյուրականի դպրոցի տնօրենը ՔՊ-ի հավաքին մարդ է հավաքում (ձայնագրություն )Գյումրի, Ուժեղ Հայաստան, լուսանկարներ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ 2026 թվականի հունիսի 1-7-ի համար Սպիտակից մինչև Ալավերդի․ քննարկվել են քաղաքացիներին հուզող հարցերը․ Գագիկ Ծառուկյան Գերմանացիները մշակել են արևային վահանակները քողարկելու միջոց արդյունավետության նվազագույն կորստով. Դրանք նման են մարմարի, աղյուսի և կղմինդրիՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի այսօր Վանաձորում բшխվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Թուրքիայում ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է ութ մարդ Հրդեh՝ Երևանի տներից մեկում․ տnւժածներ չկան Մեկ անձի շոուի վերջը. ինչպե՞ս ներդնել իրական պառլամենտարիզմ Հայաստանում․ Էդմոն Մարուքյան Հայեր ջան սա ընտրություն է ճշմարտության և կեղծիքի միջև․ Տաթևիկ Կարապետյան Փոփոխությունները գալիս են Ուժեղ Արևածագ ու Ուժեղ Ծաթեր՝ Սամվել Կարապետյանի հետԵրևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Porsche Cayenne»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Sentra»-ն․ կան վիրավnրներ