Երևան, 02.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սերժ Սարգսյանն այցելել է Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզեր (ֆոտո)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզեր:

Կոտայքի մարզում Հանրապետության նախագահը ներկա է գտնվել Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոցի բացման արարողությանը, որին մասնակցել են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը, տեղական եւ տարածքային կառավարման մարմինների ղեկավարները, համայնքի բնակիչներն ու մարզադպրոցի սաները: Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել նորաբաց մարզական կրթօջախում՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին եւ մարզումների համար ստեղծված պայմաններին:

Երկհարկանի մարզադպրոցն ունի մեծ եւ փոքր դահլիճներ՝ նախատեսված վոլեյբոլի, բասկետբոլի, մինի ֆուտբոլի, ըմբշամարտի, բոքսի եւ ձյուդոյի համար, շենքի մի հատվածում վարչական անձնակազմի համար կառուցվել են աշխատասենյակներ: Նախագահին ներկայացրել են նաեւ մարզադպրոցի հարակից տարածքում կառուցված խաղահրապարակը՝ մեծ թենիսի, բասկետբոլի եւ վոլեյբոլի համար: Մարզադպրոցի շենքը հագեցած է ջեռուցման, օդափոխության եւ հակահրդեհային արդի համակարգերով եւ ամբողջությամբ կահավորվել է մարզական գույքով: Այս կրթօջախում ստեղծվել է 25 աշխատատեղ՝ 14 մարզչական եւ 11 վարչական հաստիքներով՝ շուրջ 130,000 դրամ միջին աշխատավարձով:

Գեղարքունիքի մարզում նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է մարզի Լիճք համայնքում գտնվող «Տեխնոման» ընկերության ածխաթթու գազի կորզման արտադրական համալիր, որտեղ Նախագահին ներկայացվել են ընկերության կատարած ներդրումներն ու հետագա զարգացման ծրագրերը: Նշվել է, որ 2012թ. հիմնադրված ընկերության հիմնական նպատակն է՝ բարձր որակի բնական ածխաթթու գազի արտադրությունը, որի մաքրությունը կազմում է 99.9%: Համալիրի կառուցման, ինչպես նաեւ հոսքագծերի պատվիրման եւ տեղադրման աշխատանքներն սկսվել են 2013թ. առաջին եռամսյակում, ավարտվել՝ 2014թ. սեպ-տեմբերին: Ծրագրի ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 1 մլրդ ՀՀ դրամ: Ընկերության հոսքագծերի արտադրողականությունը կազմում է տարեկան 5,000 տոննա CO2 գազ, որից 2,000 տոննան նախատեսվում է իրացնել Հայաստանում, իսկ 3,000 տոննան արտահանել Վրաստան եւ Ռուսաստանի Դաշնություն: Ընկերությունում ներկայումս աշխատում է 11 մարդ՝ 170,000 դրամ միջին աշխատավարձով:

Հանրապետության նախագահն այնուհետեւ Մարտունի քաղաքում ներկա է գտնվել հիմնանորոգված երաժշտական դպրոցի բացման արարողությանը: Շրջայցի ընթացքում ներկայացվել է, որ դեռեւս 1952թ. կառուցված դպրոցի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2012թ. հոկտեմբերին եւ ավարտվել՝ 2015թ. հուլիսին: Աշխատանքների արդյունքում շենքը դարձել է եռահարկ, լսարանների թիվն ավելացել է 7-ով՝ դառնալով 19: Կառուցվել են հանդիսությունների դահլիճ եւ դասասենյակներ: Կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ` շենքի ամբողջ ծավալով: Վերակառուցվել է ներքին ջեռուցման ցանցը` մասնակի օգտագործելով գոյություն ունեցող համակարգը, անցկացվել է նոր վերգետնյա գազատար: Ջրամատակարարման ցանցն ամբողջովին վերակառուցվել է: Երաժշտական դպրոցը կահավորվել է անհրաժեշտ գույքով: Դպրոցն ունի 23 աշխատակից, որոնց թիվը հիմնանորոգումից հետո կավելանա եւս 7-ով՝ 95,000 դրամ միջին աշխատավարձով: Մինչ հիմնանորոգումը դպրոց է հաճախել 190 երեխա, կանխատեսվում է, որ նոր պայմաններում սաների թիվը կավելանա 50-ով:

Աշխատանքային այցի ավարտին, Մարտունի քաղաքի մշակույթի տանը նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Սեւանա լիճ-2015» շախմատի միջազգային մրցաշարի բացմանը, որն անցկացնում է Հայաստանի շախմատի ակադեմիան՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ՝ 2005 թվականից ի վեր: ՖԻԴԵ-ի 15-րդ կարգի շրջանային մրցաշարին, որն անցկացվելու է մինչեւ հուլիսի 21-ը, մասնակցում են տարբեր երկրներից ժամանած 10 ուժեղագույն միջազգային գրոսմայստերներ: 

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Արամ Վարդևանյանը նիստը նախագահողից պարզաբանում պահանջեց Վեհափառի բացակայության վերաբերյալ Սա միայն այսբերգի գագաթն է․ Տեբասը կոշտ քննադատության է ենթարկել ՖԻՖԱ-ին Ես կարծում եմ՝ Հայաստան-Ադրբեջան գործընթացը հիմա ավելի առաջ է, քան Հայաստան-Թուրքիա գործընթացը Այս երեք կենդանակերպի նշանների համար օգոստոսը կսկսվի լավ լուրերով Ռուսները հարվածել են ուկրաինական Rozetka մարքեթփլեյսի պահեստին 3 զոհ, 21 վիրավոր՝ մոսկովյան ռեստորանի մուտքում պայթյունի հետևանքով Աշտարակի խճուղում բшխվել են «Ford Transit»-ը և «BMW»-ն․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ 3 վիրшվորներից մեկն անչափահաս է Տիբեթում արևային էլեկտրակայանները անսպասելիորեն ազդել են տեղի բնակիչների և շրջակա միջավայրի վրա «Ուժեղ Հայաստան» խմբակցության ԱԺ փոխնախագահի թեկնածուն Արամ Վարդևանյանն է․ Նարեկ Կարապետյան Իտալիան ուժեղացնում է Իսպանիայից ժամանողների սահմանային հսկողությունը. ի՞նչ է փոխվում Արթիկում բшխվել են շտապօգնության ավտոմեքենան և «BMW»-ն․ վերջինը բшխվել է կայանված «ԳԱԶ 2410»-ին․ կան վիրшվորներ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել՝ ընդունելով կառավարութան հրաժարականը Մոտ 12 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում Արտաշատի ջրանցքում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու մարմինը Հայտնի են ԱԺ խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները Պատգամավորները երդվեցին ԱՄՆ-ն արգելել է արտասահմանյան ինվերտորների օգտագործումը Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին վարորդը «Mercedes»-ով գլորվելով հայտնվել է դաշտում․ վարորդը, եղբայրը և մայրը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ եղբայրը մահացել Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Կառավարությանը հրաժարականը (տեսանյութ) Արման Ծառուկյանը ժամկետից շուտ պաշտպանեց Hype-ի չեմպիոնական գոտին Ուկրաինացիներն այժմ կարող են հեռահար հարվшծներ հասցնել ՌԴ-ի խորքային շրջաններին․ Ռուբիո 13 զոհ. Զբոսաշրջային ինքնաթիռ է կործանվելԵրեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում ՌԴ-ն ցանկանում է պահպանել Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները, իսկ ՀԱՊԿ մյուս անդամ երկրներն ունեն իրենց շահերն ու հարաբերությունների պատմությունը Երևանի հետ․ Վիկտոր Վասիլև Գանձասար-Արարատ-Արմենիա հանդիպումը դադարեցվել է․ պատճառը հայտնի է Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում․ հասցեներ Իրանը և Մերձավոր Արևելքի այլ երկրներ խնդրել են հետաձգել ցանկացած հարձшկում, քանի որ համաձայնագրի հիմնական շրջանակները համաձայնեցվել են. ես համաձայնել եմ․ Թրամփ Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր