«Կրոկուսի» ահաբեկչի համար պահանջել են ցմահ ազատազրկում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանում մեղադրող կողմը ցմահ ազատազրկման է պահանջել «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության գործով 15 մեղադրյալների, դրանց թվում՝ չորս անմիջական կատարողների համար: «Վեդոմոստի»-ին հայտնել են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ պետական մեղադրողը ցմահ ազատազրկում է պահանջել բոլոր մեղադրյալների համար, բացառությամբ երկու եղբայրների՝ Ամինչոն և Դիլովար Իսլոմովների, նրանց հոր՝ Իսրոյլի և Ալիշեր Կասիմովի: Առաջարկվող ազատազրկման ժամկետը տատանվում է 19 տարի 11 ամսից մինչև 22 տարի 10 ամիս: Իսլոմովները Renault ավտոմեքենա են վաճառել ահաբեկչական հարձակման կատարողներին:
Հետաքննիչները կարծում են նաև, որ նրանք կատարողներին օգնել են բնակարանով և գումարով:
Մեղադրողը պահանջել է նաև, որ մեղադրյալներին զրկեն Ռուսաստանի քաղաքացիությունից:
Հետևեք մեզ՝ այստեղ



