Դանիայի վարչապետը մերժել է Գրենլանդիան ԱՄՆ-ին վաճառելու գաղափարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դանիայի վարչապետը մերժել է Գրենլանդիան ԱՄՆ-ին վաճառելու գաղափարը՝ Մյունխենի համաժողովում պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է գին սահմանել Գրենլանդիայի համար։
«Իհարկե՝ ոչ։ Կարո՞ղ եք գին սահմանել Իսպանիայի մի մասի, ԱՄՆ-ի մի մասի կամ աշխարհի որևէ այլ վայրի համար։ Մենք խոսում ենք ամենահիմնական ժողովրդավարական արժեքների և սկզբունքների մասին։ Մենք պետք է հարգենք ինքնիշխան պետությունները»,- նշել է Մետտե Ֆրեդերիկսենը։
Ֆրեդերիկսենն ընդգծել է, որ Գրենլանդիայի ժողովուրդը շատ հստակ արտահայտել է իր դիրքորոշումը.
«Նրանք չեն ուզում դառնալ ամերիկացիներ։ Նրանք ուզում են մնալ Գրենլանդիայի ժողովուրդ, և ես, իհարկե, աջակցում եմ նրանց այդ հարցում»։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



