Մեկնարկել է Հայաստանի շախմատի պատանիների առաջնության երևանյան ընտրական փուլը
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է Հայաստանի շախմատի պատանիների առաջնության երևանյան ընտրական փուլը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Մրցաշարը անցկացվում է 7 տարիքային խմբերով՝ մինչև 8 տարեկաններ, մինչև 10 տարեկաններ, մինչև 12 տարեկաններ, մինչև 14 տարեկաններ, մինչև 16 տարեկան պատանիներ, մինչև տարեկան 10 աղջիկներ և մինչև 12 տարեկան աղջիկներ։
Այս տարի մրցաշարին մասնակցում են շուրջ 680 շախմատիստներ:
Հետևյալ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարին՝
Մինչև 8 տարեկաններ՝ 1-25
Մինչև 10 տարեկաններ՝ 1-30
Մինչև 12 տարեկաններ՝ 1-20
Մինչև 14 տարեկաններ՝ 1-18
Մինչև 16 տարեկան պատանիներ՝ 1-6
Մինչև 10 տարեկան աղջիկներ՝ 1-20
Մինչև 12 տարեկան աղջիկներ՝ 1-16
Հետևեք մեզ՝ այստեղ



