Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 14-ին Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի առանձին հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Լեռնային առանձին շրջաններում կդիտվի նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Երևան քաղաքում՝
Փետրվարի 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 14-ին սպասվում է տեղումներ․ գիշերը` անձրևի և ձնախառն անձրևի, ցերեկը՝ անձրևի տեսքով։
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 14-ին, 15-ի և 18-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան`3-6մ/վ, առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում․ փետրվարի 14-ին՝ 18-22մ/վ, 15-18-ին՝ 13-16 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-18-ին ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա ևս 6-9 աստիճանով։
Հետևեք մեզ՝ այստեղ



