Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են բանակում ծառայել․ Փաշինյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը զինվորական ծառայության հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկը վերանայելու անհրաժեշտություն է տեսնում։ Այս մասին վարչապետը նշեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով տարբեր պաշտոնյաների և նրանց որդիների՝ բանակում ծառայած չլինելու վերաբերյալ հարցին։
«Նախ պետք է պարզվի՝ դա օրինական հիմքով է տեղի ունեցել, թե ոչ օրինական, որովհետև, եթե մարդն ունի ծառայության հետ անհամատեղելի հիվանդություն․․․ կամ երկար ժամանակ կարգավորում է եղել՝ գիտությունների թեկնածուները չեն ծառայել։ Հիմա նաև վերանայում ենք այն հիվանդությունների ցանկը, որոնք անհամատեղելի են ծառայության հետ և շարունակում ենք այդ պրոցեսը։ Վերջերս այցելել էի զինվորի տուն, որի շահառուներից, նախկինում սպա, որ հիմա հաշմանդամություն ունի, ասում էր, որ կարող է ծառայել բանակում, ես էլ ասում էի, որ այո։ Հիմա տեխնոլոգիաներն այնքան են փոխվում, որ, նույնիսկ, հաշմանդամություն ունեցող մարդը կարող է զինծառայություն անցնել, կարող է լինել ԱԹՍ օպերատոր»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ իշխանությունը գնում է օրենսդրությունը լավարկելու ճանապարհով, որպեսզի հնարավորինս բացառվեն կոռուպցիոն մեխանիզմներով զինծառայությունից խուսափելու դեպքերը։
Հետևեք մեզ՝ այստեղ



