Մեկ երեխա զոհվել է․ կան վիրավորներ․ ՌԴ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Նախօրեին ժամը 18:40-ի սահմաններում Տոմսկ-Կոլպաշևո ավտոճանապարհի 159-րդ կիլոմետրին տեղի է ունեցել դիմային բախում։ Վթարի հետևանքով 10-ամյա աղջիկ է մահացել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Suzuki Liana մակնիշի ավտոմեքենան, որը վարել է 31-ամյա կին վարորդը, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Volga Siber մակնիշի մեքենային, որի ղեկին եղել է 54-ամյա վարորդ։
«Պատահարի հետևանքով Volga-ի 37-ամյա կին ուղևորը, ինչպես նաև Suzuki-ի վարորդը և հետևի նստատեղին մանկական պաշտպանիչ սարքերով գտնվող երկու երեխաները (2 և 6 տարեկան) վնասվածքներով տեղափոխվել են բժշկական հաստատություն։ Եվս մեկ ուղևոր՝ 10-ամյա մի աղջիկ, ով գտնվել է Suzuki ավտոմեքենայի հետևի նստատեղի մեջտեղում, ստացած վնասվածքներից տեղում մահացել է», — հայտնում է տարածաշրջանային ՆԳՆ վարչության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ երեխան ամրակապված է եղել մեքենայի ստանդարտ ամրագոտիով։ Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել առատ ձյան պայմաններում։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
4
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



