Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախում մեծ շուքով նշվել է Տյառնընդառաջի տոնը

ԲԼՈԳ

Վրեժ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկ Արցախի տարբեր բնակավայրերում մեծ շուքով նշվել է Տյառնընդառաջի տոնը:
Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցու բակում Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի և ԼՂՀ մշակույթի ու երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ կայացել է Տյառնընդառաջի տոնին նվիրված միջոցառում, որտեղ Տեր-Մինաս քահանա Մովսիսյանի կողմից օրհնության կարգ է մատուցվել:

Միջոցառմանը հանդես է եկել Ղարաբաղի այան, ով Արցախի բարբառով մաղթանքներ է հղել երիտասարդներին ու նորապսակներին: Այնուհետև «Արցախի բալիկներ» երգի-պարի համույթի սաների, «Արցախ» ազգագրական պարի խմբի և անհատ կատարողների մասնակցությամբ կայացել է տոնական համերգ:

Եկեղեցու բակում վառվել է տոնի խորհրդանիշ ավանդական խարույկը, որից հետո միջոցառման մասնակիցներին համախմբել է հայկական շուրջպարը։ Մասնակիցներին բաժանվել է նաև ավանդական հայկական գաթա ու աղանձ, երիտասարդների համար կազմակերպվել են խաղ-մրցույթներ:

Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանը նշել է, որ արդեն չորրորդ տարին է իրենց կենտրոնի սաները մասնակցում են Ստեփանակերտում կազմակերպվող Տյառնընդառաջի տոնին: «Իմ կարծիքով տարեցտարի պետք է նոր երանգներ հաղորդենք այս տոնին, նշենք ավելի մեծ շուքով, քանի որ այն մեր երիտասարդների և նորապսակների համար ազգային ավանդույթները պահպանելու ևս մեկ առիթ է»,- նշել է Ա, Հովսեփյանը և ավելացրել, որ շատ կարևոր է պահպանել ազգային այս տոնին բնորոշ ծիսակատարությունները:

ԼՂՀ ՄԵ հարցերի նախարարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերով բաժնի պետ Աշոտ Սարգսյանն ընդգծել է, որ չպետք է մոռանալ, որ Տյառնընդառաջի կրակը խորհրդանշում է լույս, բարություն ու արդարություն: «Տյառնընդառաջը և’ հոգևոր, և’ ծիսական, և’ ազգային, մշակութային նշանակություն ունի: Ժողովրդական ավանդույթի համաձայն՝ եկեղեցիների բակերում և տներում եկեղեցուց բերված կրակով վառվում են խարույկներ, և մարդիկ իղձեր ու նպատակներ են կապում այդ ավանդույթի հետ»,- ասել է Ա. Սարգսյանը՝ հավելելով, որ ի ուրախություն բոլորի, տարեցտարի նկատելի կերպով շատանում են տոնական միջոցառման մասնակիցները։

Ասկերանի Սբ. Աստվածածին եղեղեցու բակում ևս տոնի կապակցությամբ տեղի է ունեցել միջոցառում: Տեղի մեր թղթակցի հաղորդմամբ՝ տոնակատարությունն ուղեկցվել է համերգային ծրագրով՝ ազգային երգ ու պարով, խարույկավառությամբ ու ազգային ուտեստների հյուրասիրությամբ: Ի դեպ, միջոցառման հատուկ հյուրերն են եղել Ասկերանի շրջանի ամենաերիտասարդ նորապսակ ու ամենատարեց զույգերը: Մեծ թվով զինվորներ են մասնակցել նաև ՊԲ N զորամասից:

«Միջոցառումը կազմակերպվել է «Ազատ հայրենիք» կուսակցության երիտասարդական խորհրդի նախաձեռնությամբ: Մեր նպատակն է այսօրինակ միջոցառումներով ազգային-եկեղեցական տոների նկատմամբ մեծացնեք մեր երիտասարդների հետաքրքրությունը»,-ասել է ԱՀ կուսակցության երիտասարդական խորհրդի անդամ Մարիաննա Պետրոսյանը:

Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել ՀՀ պետաշխատողների սոցիալական փաթեթների ծրագիրը կդադարեցվի Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, փոխտնօրենը՝ ապտակել. որն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթըՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ ԿարապետյանՏոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում մեր հաղթանակի դեպքում երկրում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համար. Թրամփ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Նորածին երեխան մահացել է օդանավակայանի զուգարանում, մայրն էլ հիվանդանոցում է մահացել․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես. ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր» ընկերություն Ռուսաստանի ԱԳ նախարարությունը խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիեւը