Գոհ ենք վիճակահանությունից․ Եղիշե Մելիքյանը՝ Ազգերի լիգայի վիճակահանության արդյունքների մասին
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ամփոփել է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի վիճակահանության արդյունքները։ C2 խմբում մեր ընտրանին մրցելու է Չեռնոգորիայի, Կիպրոսի և Լատվիա/Ջիբրալթար զույգի հաղթողի հետ։
Մարզիչը նշել է, որ թիմը դրական է տրամադրված և կենտրոնացած է լուրջ նախապատրաստության վրա.
«Գոհ ենք վիճակահանությունից: Պետք է լավ պատրաստվենք, այսօր ֆուտբոլում հեշտ մրցակիցներ չկան, և մեր խմբում էլ բոլոր թիմերը վտանգավոր են: Առջևում ընկերական խաղեր են, պետք է պատրաստվենք ու փորձենք անել առավելագույնը: Ֆուտբոլում կարևորը վստահությունն է, որը մենք զգում ենք»,- Մելիքյանի խոսքն է մեջբերում ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ պաշտոնական խաղերին ընդառաջ՝ մարտին, Մելիքյանի սաները ընկերական հանդիպումներ կանցկացնեն Բելառուսի և ԱՄԷ-ի հավաքականների հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ



