Երևան, 15.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մնացել է 115 օր, երբ Հայաստանը կունենա նոր ղեկավար. Սամվել Կարապետյանի ուղերձը

ՎԻԴԵՈ

Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ և համախոհներ,

2025 թվականի հուլիսի 4-ին, երբ դեռ մեկ ամիսը կալանքիս չէր լրացել, դիմեցի ձեզ ու ասացի իմ նախաձեռնության մասին, որն այսօր իրականություն է դառնում։ Այդ օրը միասին որոշեցինք, որ միասնական մեկ բռունցք դառնալով՝ մտնում ենք քաղաքական պայքարի մեջ: Հանուն մեր հայրենիքի լավ ապագայի։ Ինձ կալանավորելով, կալանքի տակ պահելով՝ փոքրիկ խմբակը կարծում էր, որ կլռեցնեն, կմեկուսացնեն ոչ միայն ինձ, այլ Հայաստանի ձայնը, մեր ժողովրդի ձայնը, մեր քաղաքացու ձայնը, ձեր բոլորի ձայնը։ Բայց նրանք հերթական անգամ սխալվեցին ու ձախողեցին։

Հիմա մեր ձայնն ավելի բարձր է հնչում։ Հիմա մենք ձեզ հետ ավելի ուժեղ ենք, քան երբևէ։

Այսօր ևս մեկ անգամ հաստատում ենք, որ Հայաստանում քաղաքական իրավիճակը վերջնականապես փոխվել է ու փոքրիկ խմբակն արդեն ուժ չունի իր թուլացած դիրքերը վերականգնելու համար։ Ժողովուրդը դժգոհ է իշխանություններից, հասարակության մեծ մասը վերջնականապես հիասթափված է, քանի որ իշխանությունը ձախողել է ամեն ինչ՝ արտաքին քաղաքականությունը, ներքին քաղաքականությունը, սոցիալական ոլորտը։ Տնտեսության վիճակը կարելի է բնորոշել մեկ նախադասությամբ՝ աղքատ ենք ու խրված պարտքերի մեջ։

Մեր երկրին ամեն տեսակի արհավիրք, դժբախտություն ու թուլություն բերածները վերջին շրջանում միայն խոստանում են ու խուսում են մի բանից՝ թույլ խաղաղությունից։ Խաղաղությունն առանց ուժեղ պետության կոչվում է «հանձնվել»։ Նրանք հանրությանը մոլորեցնում են, թե իբր ուժեղ բանակ ունենալը համարժեք է պատերազմի։ Սա հերթական սուտն է՝ հանրությանը վախեցնելու համար։ Մենք ուզում ենք խաղաղություն, ուզում ենք ՈՒԺԵ՛Ղ և արժանապատիվ խաղաղություն։ Աշխարհում ոչ մի երկիր չի կարող իրական խաղաղության մասին բանակցել՝ խաղաղություն աղերսելով։ Մենք կուժեղացնենք մեր բանակն ու պաշտպանությունը՝ նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, ժամանակակից պաշտպանության ծրագրի մշակմամբ և դրա ներդրմամբ։ Որովհետև ուժեղ խաղաղությունը պահանջում է ուժեղ ու ժամանակակից բանակ։

Մենք մեր Հայրենակիցներին առաջարկվելիք ծրագրում չենք խաբելու, որ պաշտոն ստանանք ու առաջին որոշմամբ պարգևավճարներ սահմանենք: Չի կարելի դատարկել պետական բյուջեն ու լցնել սեփական գրպանները, այլ պետք է անել ճիշտ հակառակը: Մի առիթով հայտարարել էի նույնիսկ՝ մեր սեփական գրպանների հաշվին պարտավոր ենք հարստացնել մեր երկիրը:

Մեր առաջարկելիք ծրագիրը ամենաիրատեսականն ու լավագույնն է լինելու ու լայն ճանապարհ է բացելու դեպի ուժեղ Հայաստան։ Մեր մեծ թիմը և ես անձամբ` աշխատում ենք ոչ թե երկրի տնտեսության դանդաղ վերակենդանացման, սոցիալական իրավիճակի որոշակի բարելավման, այսինքն «յոլա գնալու» ռեժիմին վերադառնալու համար, այլ որպեսզի հստակ ու արագ քայլերով տանենք Հայաստանը սրընթաց զարգացման, իսկ մարդկանց՝ դեպի տեսանելի բարեկեցություն: Բարեկեցություն, որտեղ մարդիկ արժանապատիվ աշխատանքով վաստակում են արժանապատիվ աշխատավարձ:

Շուտով հետևողականորեն կպատմենք Ձեզ մեր բոլոր ծրագրերի մասին, որոնք բացառիկ են Հայաստանի համար ու թույլ կտան արագորեն լուծել մեր ժողովրդի կենսամակարադակի բարձրացման գլխավոր խնդիրը։

Մենք ուզում ենք Հայաստանը դարձնել արժանապատիվ ապրելու և արժանապատվորեն աշխատելու, վարձատրվելու երանելի տուն, այլ ոչ թե խեղճ օթևան, որտեղից ուզում են փախչել։

Ինձ հարցնում են՝ այս վիճակում ինչու՞ որոշեցի մտնել քաղաքականություն։

Ես ծնվել եմ Հայաստանում, ես գիտեմ մեր քաղաքում և գյուղում ապրելու դժվարություններն ու քաղցրությունը։ Ես չեմ կարող անտարբեր նստել ու հանգիստ նայել, թե ինչպես են իմ Հայրենիքը տանում աղետի ու կործանման։ Ես ստեղծող մարդ եմ։ Իմ կյանքի ընթացքում տասնյակ երկրներում հազարավոր բարիքներ եմ ստեղծել՝ շենքեր, գործարաններ, աշխատատեղեր, հիվանդանոցներ, դպրոցներ։ Բարի համբավս թույլ է տվել բազմաթիվ գործարար կապեր ստեղծել աշխարհով մեկ:

Ու իմ ստեղծելու այդ ներուժն այսուհետ պետք է ամբողջ ուժով ծառայեցնեմ Հայաստանին ու մեր ժողովրդին։

Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ և համախոհներ,

Մնացել է ընդամենը 115 օր` մինչև այն օրը, երբ Հայաստանը կունենա նոր սկիզբ, կբացվի նոր դարաշրջան, և մեր՝ Ուժեղ Հայաստանը, կլինի բոլորիս իրականությունը։ Հայաստան, որտեղ մեր Սփյուռքը, դրսում ապրող մեր քույրերն ու եղբայները կրկին կզգան իրենց Հայաստանում, ինչպես իրենց ամենալավ ու ամենապահով տանը։ Մեզ համար առաջնահերթություն է լինելու ոչ թե Սփյուռքից նվիրատվությունները, այլ Հայաստանի հետ իրական էմոցիոնալ կապը:

Հայաստան, որը կունենա պրոֆեսիոնալ, անկախ ու խելացի դիվանագիտություն։ Պետություն, որը կխոսի բոլոր հարևանների ու կաշխատի բոլոր գերտերությունների հետ, բոլորի հետ։

Մեր դիվանագիտական հարաբերությունների հենքը պետք է լինի մեր երկրի առջև առկա մարտահրավերները խաղաղ ու պրոֆեսիոնալ կերպով լուծելը, այլ ոչ թե աշխարհաքաղաքական խարդավանքների մեջ մտնելը:

Ընդամենը 115 օրից բոլորը կտեսնեն, որ ուժեղ Հայաստանը ոչ միայն կուսակցության անուն է։ Սա խոստում է, որն այսօր տալիս ենք Հայաստանի ողջ ժողովրդին ու ողջ հայությանը, իսկ վաղը դարձնելու ենք իրականություն։

Ընտրությունը բոլորիս առջև հստակ է. թույլ առաջնորդությու՞ն, թե՞ ուժեղ առաջնորդություն, բաժանո՞ւմ, թե՞ համախմբում, ինքնիշխանության շարունակական զիջում, թե ինքնիշխանության ամրապնդում, նվաստացում, թե արժանապատվություն, հուսահատությու՞ն, թե՞ ՀՈՒՅՍ․․․

Ուժեղ Հայաստանի կառուցումը հենց նաև ՀՈՒՅՍԻ մասին է։

Լավ իմացեք՝ Հայաստանի նոր, խաղաղ, ապահով ու բարեկեցիկ կյանքի կառուցումը սկսելու ենք ընտրությունների հենց հաջորդ օրվանից` հունիսի 8-ից։

Մեր վճռական, համառ ու չհանձնվող մեծ թիմի հետ միասին չենք կորցնելու ոչ մի օր ուժեղ Հայաստան կառուցելու ճանապարհին։ Ու վստահ եղեք՝ անպայման հաջողելու ենք։

Մեր ձևով՝ դեպի Ուժեղ Հայաստան։

 

 

 

Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Եկեղեցիները՝ գողերի թիրախում․ գողացված պարագաների մի մասը հասցրել են վաճառել Սուրճը խափանել է Տյումեն-Բաքու չվերթի իրականացումը․ ինչ է հայտնի «Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԿյանքից հեռացել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն և օլիմպիական մեդալակիր Ռուֆատ Ռիսկիեւը Ավետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանՀայաստանի Մաչու Պիկչուն․ ժայռերի մեջ կորած գյուղի պատմությունըԻնչպես են կիսելու ունեցվածքը Ռոնալդուն ու Ջորջինան․ մամուլը բացահայտել է զույգի ամուսնական պայմանագրի մանրամասները Բացահայտվել են 14-ամյա աղջկա դաժան սպանության մանրամասներըԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 8 վագոն ցորեն Արցախահայ կնոջ տունը Ռուսաստանում ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել. նա վիրավորվել է Ավետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԽոշոր վթար Երևանում դատախազի մասնակցությամբ, կան վիրավորներ Անապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ» Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջԱՄԷ-ի նավ է հարձակման ենթարկվել Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ ՍարգսյանԼքված շենքում «Պախկվոցի» խաղալիս դպրոցական աղջիկ է մահացելԿենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Ուկրաինան հարված է հասցրել Սամարայի մարզի արդյունաբերական գործարանին ԱՄՆ Միչիգան ​​նահանգում կրակոցներ են եղել, հինգ մարդ սպանվել է, մեկը՝ վիրավորվել Այսօր կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի ծննդյան օրն է Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 15-ին «Հրապարակ»․ Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, էլեկտրական լարեր, մեքենաներ, տապալվել են ծառեր և այլն (լուսանկարներ) Նույն այն իշխանությունը, որը բարեկիրթ ու կառուցողական է համարում մեզ հազարավոր զnhեր ու տարածքային կորուստներ պատճառողին, թշնամի է հռչակել սեփական ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ազատի կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանը պատմեց՝ ինչպես է բեզնինը լցրել վառարանի մեջ ու հրդեհը բռնկվելԵս երբեք դեմ չեմ կանգնի Առաջնորդին․ միասնությունն ինձ համար ավելի կարևոր է, քան մյուս արժեքները․ Փեզեշքիան Շատ շուտով ես Հորմուզի նեղուցը կհայտարարեմ Միացյալ Նահանգների տարածք․ Թրամփ ՌԴ դեսպանությունը ցավակցական ուղերձ է հղել Հայրենական մեծ պшտերազմի վետերանի մահվան կապակցությամբ Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ