Արմավիրի մարզը նոր ոստիկանապետ ունի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երվանդ Նիկոյանը նշանակվել է Արմավիրի մարզի ոստիկանապետ:
Կենսագրություն
Ծնվել է 1990թ. օգոստոսի 23-ին Երևան քաղաքում:
2008-2012թթ՝ սովորել և ավարտել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի բակալավրիատը,
2013-2015թթ՝ սովորել և ավարտել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի մագիստրատուրան,
2012-2014թթ՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր,
2014-2015թթ՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր,
2015-2016թթ՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ,
2016-2018թթ՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ,
2018-2018թթ՝ ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ,
2018-2019թթ՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժբի քրեական հետախուզության բաժանմունքի պետ,
2019-2021թթ՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ,
2021-2023թթ՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետ,
2023-2023թթ՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետ,
2023-2024թթ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետ,
2024-2026թթ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի պետ,
ՀՀ ՆԳ նախարարի 2026թ. փետրվարի 6-ի հրամանով նշանակվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչության պետ:
Պարգևատրվել է՝
Պարգևատրվել է մի շարք գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով, այդ թվում ՀՀ նախագահի 18.03.2022թ. հրամանագրով՝ «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Հետևեք մեզ՝ այստեղ



