Հրապարակում են նախագիծ... առանց նախագծի. «Փաստ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանի կառավարությունում ամեն ինչ այնքան են «գլխառադ անում», որ նույնիսկ Իրավական ակտերի նախագծերի հրապարկման միասնական հարթակում տեղադրում են նախագիծ... առանց նախագծի:
![]()
Մասնավորաբար, երեկ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է «Հանրակրթական ուսումնական հաստատությունների անվտանգության ապահովման չափանիշները սահմանելու մասին» նախարարի հրամանի նախագիծ: Սակայն, երբ փորձում ես ծանոթանալ բուն նախագծին, պարզվում է, որ տեղադրված է դատարկ էջ (թե՛ word, 2e՛ pdf տարբերակով), ավելի ստույգ՝ ոչ լրիվ դատարկ, պարզապես միայն նախագծի վերնագրով: Ոչ մի բառ չկա նաև «Հիմնավորում» բաժնում: Փաստացի, միակ տեղեկությունը, որ հնարավոր է ստանալ, «Հակիրճ բնութագիր» բաժնում նշվածն է, որից, բնականաբար, շատ բան չի հասկացվում:
![]()
Մենք օրվա ընթացքում պարբերաբար ստուգեցինք՝ արդյո՞ք նկատել և ուղղել են սխալը, սակայն աշխատանքային օրվա ավարտին դեռ նույն վիճակն էր:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



