Վթար Արշակունյաց պողոտայում.վարորդը մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 14-ին, ժամը 00.39 ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայում` «Էրեբունի» օդանավակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհարաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը, ՃԿԱԿ ՕԽ-ն եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի 14 MP 444 պ/հ (վարորդ` Վ. Ե., ծնվ. 1989թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել արտաքին լուսավորման սյանը, այնուհետեւ Ներքին Շենգավիթ 15-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 7ա տան պատին եւ հարակից ավտոտնակի դարպասին:
Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շատպօգնության ավտոմեքենային: Տուժածը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ եւ գիտակցության չգալով՝ մահացել է:
Լուսանկարները՝ Shamshyan.com-ի
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



