Երևան, 26.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մա՛մ, ձեզ լավ նայեք, ինձ հետ ամեն ինչ լավ է». կրտսեր սերժանտ Գառնիկ Անտոնյանն անմահացել է նոյեմբերի 1-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փոքրուց չարաճճի էր, բայց կռվարար չէր, հակառակը՝ եթե վեճեր ու կռիվներ էին լինում, նա էր բոլորին հանդարտեցնողը։ Գառնիկն ամենուր միշտ լիդեր է եղել՝ թե՛ դասարանում, թե՛ քոլեջում, թե՛ շրջապատում։ Բոլորն իրեն շատ էին սիրում, հարգում։ Ամեն հարցում նա կազմակերպողի դերում էր։ Շատ բարի էր, հոգատար, նվիրված յուրաքանչյուրին, ով շրջապատում էր իրեն։ Ամեն մեկի հանդեպ յուրահատուկ մոտեցում ուներ, մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սուսաննան՝ Գառնիկի մայրիկը։

Գառնիկը ծնունդով Երևանից է, մայրաքաղաքում է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ Դպրոցից հետո ուսումը շարունակել է Զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանում՝ ավտոէլեկտրիկի մասնագիտացմամբ, ավարտել է այն, հետո մեկնել է բանակ։ «Ընդունակ աշակերտ էր, ուսուցչի պատմելով՝ կարող էր վերարտադրել դասը։ Դպրոցում շատ էր սիրում «Աշխարհագրություն» առարկան։ Լավ առաջադիմություն ուներ։ Նաև մտադրություն՝ ծառայությունից զորացրվելուց հետո ուսումը շարունակել իրավաբանական ֆակուլտետում, բայց, ավաղ, երազանքն իրականություն չդարձավ...»։

2019 թ. հունվարին Գառնիկը զորակոչվել է ժամկետային զինծառայության։ Ծառայել է Արցախում՝ «Մարտունի 3»-ում։ Եղել է դիրքի ավագ, կրտսեր սերժանտ։ «Ավագ որդուս ծառայության ժամանակ էլ պատերազմ եղավ, մենք այդ զգացողությունների միջով անցել էինք։ Բնականաբար, անհանգստություն կար, բայց Գառնիկը ծառայության ընթացքին հարմարվեց, սերժանտի կոչում ստացավ, շատ լավ էր ծառայում։ Տղաս մեկ տարի և ութ ամիս ծառայել է»։

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը խափանեց բոլոր պլանները։ «35 օր կռվել է Գառնիկը։ «Մարտունի 3»-ից տղաներին տեղափոխել են Մեխակավան։ Այնտեղ շրջափակման մեջ են ընկել, բայց կարողացել են դուրս գալ։ Այդ ընթացքում երեք օր չի զանգահարել։ Հետո տեղափոխվել են Հադրութ։ Հրամանատար չեն ունեցել։ Վաշտի հրամանատարությունը, իր անձնակազմի բոլոր գործողությունները Գառնիկն իր վրա է վերցրել։ Հոկտեմբերի 5-12-ը մարտեր են մղել այդ տարածքում։ Տղաները Հադրութում մի խումբ ոստիկանների են շրջափակումից հանել, անվտանգ դուրս բերել այդ տարածքից։ Մարտերը շարունակվել են Հադրութի անտառներում։ Իսկ Հադրութի հանձնումից հետո Գառնիկը վաշտի տղաների հետ տեղափոխվել է «Մարտունի 2»։ Հակառակորդը ներթափանցում է այդ հատված, որ գրավի Մարտունու դիրքերը։ Իրենց՝ 16 զինվորների նշանաբանն էր՝ ոչ մի թիզ հող թշնամուն։ Այդ նշանաբանով էին կռվում։ Նոյեմբերի 1-ին օդային ռմբակոծության ժամանակ տղաներն անմահանում են։ Սկզբում զոհվում են 14 տղաները, մեկ տեղում են հավաքված եղել, մյուս երկուսը գնում են նրանց օգնության, հակառակորդը նրանց էլ է թիրախավորել, արդյունքում նրանք ևս զոհվել են»։

Նոյեմբերի 1-ի գիշերը՝ եղբոր ծննդյան օրը, «Մարտունի 2»-ում Գառնիկն անմահացել է։ 35 օրվա ընթացքում Գառնիկը գրեթե ամեն օր կապ է պահպանել ընտանիքի անդամների հետ։ «Զանգում էր, ասում՝ մա՛մ, ես լավ եմ, ու անջատում էր։ Հետաքրքիր է, բայց հենց առաջին օրվանից իրեն միշտ ասում էի՝ Գառնի՛կ, վերևից վախեցեք։ Իրենք անտառներում էին, հրամանատար չունեին»։

Հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ին է մայրիկը վերջին անգամ զրուցել Գառնիկի հետ։ «Ասաց՝ ամեն ինչ հանդարտ է, տեղներս նորմալ է։ Ոչ մի բան չէր պատմում, միայն ասում էր. «Մա՛մ, ձեզ լավ նայեք, մի մտածի, ամեն ինչ լավ է»։ Երբեք չի տրտնջացել։ Ես էլ իր հետ ամեն զրույցի ժամանակ, կարծես ինչոր բան կանխազգալով, նախազգուշացնում էի՝ Գառնի՛կ ջան, վերևից զգույշ եղեք։ Երբ իրենք անտառներում էին, շատ երկար չէինք խոսում, որ հանկարծ իրենց չվնասենք, տեղները չֆիքսեն։ Մեր կարևոր խորհուրդն էր, որ ուշադիր լինեն։ Երբ պատերազմն սկսվեց, ես հենց առաջին օրը գնացի ծնողներիս մոտ՝ Գորիս, այն մտքով, որ Գառնիկին մոտ լինեի, ամեն ինչից տեղեկացված»։

Տիկին Սուսաննան պատմում է՝ ընտանիքի անդամները գիտեին, որ Գառնիկը զոհվել է, բայց իրեն ոչինչ չէին ասում։ «Նոյեմբերի 7-ին իմ ծննդյան օրն է, այդ օրն են իմացել տղայիս զոհվելու մասին։ Այդ ժամանակ դեռ Գորիսում էի։ Ամսի 8-ին ինձ զանգահարեցին ու կանչեցին Երևան, որ ինչ-որ կարևոր գործեր ունեմ անելու։ Եկա տուն, բայց էլի ինձ ոչինչ չասացին։ Ինձ միայն ասում էին, որ տղաները շրջափակման մեջ են ընկել։ Մեկ ամիս անց արդեն ամուսինս հայտնեց, որ մեր տղայի հոգեհանգստյան արարողությունն է։ Ամուսինս ու տղաս ուր ասես չեն գնացել այդ ընթացքում, ամեն տեղ փնտրել են Գառնիկիս, բայց ինձանից գաղտնի են պահել։ Ամեն օր ինձ մի բան էին ասում, կարծես հուսադրեին»։

Ապրելու ուժի մասին։ «Գառնիկս ավագ եղբայր և կրտսեր քույր ունի։ Երբ պատերազմի դաշտից մեզ նամակներ էր գրում, միշտ ասում էր՝ մեռնեմ ձեր ջանին։ Դա իր սիրելի խոսքը կարծես դարձած լիներ։ Երեխաներս, բնականաբար, շատ ծանր էին տանում եղբոր կորուստը։ Եվ, ինչպես ասում են, ես ինձ թափ տվեցի, ավելի ուժեղ դարձա, որ ընտանիքիս թիկունքին լինեմ։ Փորձեցի փոխել տան մթնոլորտը։ Իհարկե, մեր ցավը մեր ներսում է, բայց մեր ցավը չպետք է պարտադրենք ուրիշներին։ Մենք պետք է ամուր կանգնենք ոտքերի վրա, որ մեր մյուս երեխաներին հասցնենք իրենց նպատակներին»։

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Գառնիկ Անտոնյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն», Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալներով։ Հուղարկավորված է Զեյթունի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի Գյուղացին չպետք է իր բերքը հավաքի ու մտածի, թե ինչպես իրացնի. Իրինա Յոլյան Երևանի այն փաստարկները, թե ՌԴ-ի կոնցեսիան խոչընդոտում է լոգիստիկ նախաձեռնություններին մասնակցելուն, չեն համապատասխանում իրականությանը. ՌԴ ԱԳՆ Իրինա Յոլյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության ավարտի շուրջ բանակցությունները փակուղում են. Եգիպտոսի ԱԳՆ Մենք չպետք է ընտրություն կատարենք Հայաստանի և Եվրոպայի միջև. Հարություն Հարությունյան Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով՝ իշխանությունը չարաշահելը հոդվածով ձերբակալված կա 52-ամյա տղամարդը կացնով հարձակվել է 2 երեխաների վրաՈւկրաինան միանշանակ պարտվում է hակամարտությունում. Պեսկով Գյումրու Սայաթ - Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնըԱնարգանք է. հազարամյակների պայքարի արդյունքում ստեղծված մեր Անկախության հռչակագիրը փոխվում է այն ազգի ղեկավարի ցուցումով` ում դեմ մաքառել ենք. Նարեկ ԿարապետյանՇախմատային մտածողությունը՝ աշխատանքի մեջ․ Ալենի պատմությունը ԶՊՄԿ-իցԿոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԻշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՄիայն թշնամին է հարվածում ազգային արժեքներին և եկեղեցուն. Արսեն ԳրիգորյանՉկան միջպետական փաստաթղթեր, որոնցով մեր երկրի տարածքները հանձնված կլինեն Ադրբեջանին. Ավետիք Չալաբյան2027 թվականից էլեկտրոնային ՀԴՄ-ի կտրոնների համար կգործեն նոր կարգավորումներ Հայտնի է Սոֆիա–Երևան–Սոֆիա ուղիղ չվերթերի վերսկսման ժամկետը Axios․ ԱՄՆ-ն կարող է վերսկսել պատերազմը Իրանի դեմ նոյեմբերյան ընտրություններից հետո Զինվորականն ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնաшսպան է եղել. մամուլ Սև ծովից «տհաճ» ցիկլոն է գալիս. Հայաստանի եղանակը կփոխվիՌուսաստանը գիշերը հետ է մղել ավելի քան 420 ուկրաինական ԱԹՍ-երի հարձակումները Սև ծովից մեզ մոտենում է ցիկլոն. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 15 նորածին է մահացել Պակիստանի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով ԿՀՎ ղեկավարի և Պուտինի հանդիպում նախատեսված չէր. Պեսկով Իրանն ու Օմանը շրջանակային համաձայնության են հասել Հորմուզով նավարկության վերաբերյալ Ջրային դիետայի պատճառով կինն ուղեղի վնասվածք է ստացելԵրկրի ներսում «կզցնելnվ» uպառնացող Ալիևի կամակատարը միակ ու գլխավոր կզածն է Բաքվի բռնшպետի առաջ. ադրբեջանագետ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 26-ին ՉԼ. Հայտնի են անցումային փլեյ-օֆֆը հաղթահարած առաջին երեք ակումբները Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի դաշնակիցների հետ Եվրամիությանն անդամակցելու նախապատրաստման շուրջ Տղամարդն առևանգել է նախկին կնոջը և չորս օր շղթայել նրան մահճակալինՊապիկյանը հեռակա համոզում է Փաշինյանին, որ իրավիճակն այնքան էլ անհուսալի չէ, և որ ինքը տեղում է. Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ն հարվածել է թմրանյութեր տեղափոխող նավի. կան զոհեր Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքuատուրքեր սահմանելու մասին Լույս չի լինելու Հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու օգոստոսի 26-ից 31-ինԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՔոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գործողությունները՝ քաղաքական հետապնդման դրսևորում. Աննա ԿոստանյանԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցՀրատապ. Սյունիքը կտրվելու է,Ալիևը Տիգրանաշեն զորք է մտցնելու. Գեներալ Արշակ ԿարապետյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինԴատարանն ընդունել է՝ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել. Մենուա ՍողոմոնյանՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասին