Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռուսաստանը չի միջամտելու Հայաստանի ներքին գործերին, քանզի Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանի պետական շահերը բացառապես Ռուսաստանի հետ են համընկնում. Մհեր Ավետիսյան

ԲԼՈԳ
Չորսն էլ ողջ են․ ժամանակն է հարցնելու...

 Ժողովուրդ ջան, իրավիճակը ճիշտ հասկանալու համար մենք պետք է ճիշտ վերլուծենք և ճիշտ դիագնոզ նշանակենք այն ամենին, ինչ տեղի է ունենում մեզանում, և առաջին կարևորագույն դիագնոզը հետևյալն է՝ Ռուսաստանը երբեք չի խառնվել, չի խառնվում և չի խառնվելու Հայաստանի և որևէ այլ սուվերեն երկրի ներքին գործերին։

Փառք Աստծո, մեր երկրի երրորդ հանրապետության գրեթե բոլոր առաջին դեմքերը ողջ են, և մենք կարող ենք նրանց հարցնել՝ երբևէ Ռուսաստանը որևէ հարցում նրանց ճնշե՞լ է, փորձե՞լ է միջամտել Հայաստանի ներքին գործերին, թե՞ ոչ։ Եվ եթե նրանք ազնիվ լինեն, կպատասխանեն, որ երբեք։

 Հիմա հարցեր են առաջանում. լավ հասկանալով, որ Ռուսաստանը չի միջամտում՝ ինչո՞ւ են Հայաստանում, Հայաստանի ժողովրդի մոտ ստեղծում տպավորություն, թե ինչ-որ վտանգներ կան Ռուսաստանից, և Ռուսաստանը փորձում է ինչ-որ մեխանիզմներով միջամտել Հայաստանի ներքին գործերին․ դա անում են, որովհետև ամեն գնով ցանկանում են Հայաստանը հեռացնել Ռուսաստանից կամ ցանկանում են ստեղծված գեոպոլիտիկ լարված իրավիճակում խաղալ երկու լարի վրա, որը անհնարին է, քանզի երկրորդ լարը Արևմուտքը դա թույլ չի տալու, և վերջերս Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հստակ հայտարարեց. «Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը Արևմուտք գնալու, բայց Հայաստանը նաև պետք է հասկանա, որ Եվրոմիությունը, Հավաքական Արևմուտքը Ռուսաստանի դեմ թշնամաբար տրամադրված բևեռ է», և Հայաստանում մենք ևս պետք է հասկանանք, որ Արևմուտք գնալով մենք կդառնանք Ռուսաստանի թշնամին։

 Սրանք հարցեր են, որոնք էմոցիաներից և ցանկություններից դուրս են, նման հարցերը պետք է լուրջ քաղաքական անալիտիկայի ենթարկել, այլ ոչ՝ էմոցիաներով որոշումներ կայացնել։ Հիմա մեր ժողովուրդը պետք է իր համար հասկանա՝ ինքը ցանկանո՞ւմ է գնալ Արևմուտք և դառնալ Ռուսաստանի թշնամին, գնալ Արևմուտք և կանգնել Ռուսաստանի թշնամիների կողքին, մեր ժողովուրդը ինքը իր համար պետք է հասկանա՝ մենք ցանկանո՞ւմ ենք Արևմուտքի կողմից ենթարկվելով տարբեր մանիպուլյացիաների և տարբեր խոստումներին հավատալով վտանգենք մեր ժողովրդի անվտանգությունը, թե՞ ոչ։

Ռուսաստանը չի միջամտելու Հայաստանի ներքին գործերին, քանզի Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանի պետական շահերը բացառապես Ռուսաստանի հետ են համընկնում, և Հայաստանում, երբ մենք լրջագույն քննարկումների արդյունքում հասկանանք, որ մեր պետական շահերը համընկնում են Ռուսաստանի հետ՝ գնալու և կանգնելու ենք Ռուսաստանի կողքին, եթե չհասկանանք՝ վտանգելու ենք մեր պետականությունը, սա փաստ է։

 Մեր քաղաքական էլիտաները, լավ իմանալով, որ Ռուսաստանը երբեք չի միջամտի Հայաստանի ներքին գործերին, դրա արդյունքում Ռուսաստանի հետ իրենց պահվածքում, խոսույթում թույլ են տալիս գռեհիկություն, ագրեսիա, չճշտված ինֆորմացիաների արտահոսք և, առհասարակ, շատ հաճախ ոչ քաղաքական պահվածք, իսկ ահա Արևմուտքից զգուշավոր են, վախվորած, որովհետև լավ հասկանում են, որ Արևմուտքը խառնվում է բոլոր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի, ներքին գործերին, և եթե հանկարծ Արևմուտքի հանդեպ իրենց սխալ պահեն, ապա շատ լուրջ քաղաքական ապտակ կստանան Արևմուտքի կողմից։
 
Արարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Տղամարդը սպանել է նախկին ընկերուհուն և նրա կտրված գլուխը պահել ճամպրուկի մեջԼուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Եվրամիությունը ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Սպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկները ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրել Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա ԿոստանյանՎարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում այսօր՝ հոկտեմբերի 13-ին Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Հայտնաբերվել են անհետ կորած հոր և որդու մարմիններըԿոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք Չալաբյան«Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»Գազամատակարարման պլանային դադարեցումներ. որ հասցեներում գազ չի լինի հոկտեմբերի 14-ին Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանՖրանսիայում աշակերտների բողոքի ակցիաների պատճառով փակվել է շուրջ 200 վարժարան Թրամփը կարող է Ուկրաինային զրկել հետախուզական տվյալներից և Starlink-ից. Politico Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում էՀաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Անօդաչու թռչող սարքերը Բուլղարիայի ափերի մոտ խորտակել են առևտրային նավ ու հարձակվել մեկ այլ նավի վրա Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական Կինը հարսանիքից հետո թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»Մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»