Ձմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանի արդյունքը սկիաթլոնում
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ, դահուկորդ Միքայել Միքայելյանն անցկացրեց իր առաջին մրցելույթը։
Հայ մարզիկը ուժերը չափեց 20 կմ սկիաթլոն մրցաձևում (10 կմ դասական և 10 կմ ազատ ոճ): Մրցուղի դուրս եկած 73 դահուկորդների պայքարում Միքայելյանը գրանցեց 51:06.8 արդյունք՝ զբաղեցնելով 48-րդ հորիզոնականը։
Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճեց նորվեգացի լեգենդար դահուկորդ Յոհանես Կլեբոն, որի համար սա օլիմպիական 6-րդ ոսկե մեդալն էր կարիերայում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ կանանց նույն մրցաձևում Հայաստանի պատվիրակ Կատյա Գալստյանը դուրս էր մնացել պայքարից՝ չհատելով եզրագիծը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Սյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
2
Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը
3
Փոփոխություններ ID քարտերի հետ կապված
4
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
5
Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով



