Գոհար Ավետիսյանի ավանդական շքեղ Տրնդեզը Մոսկվայում (լուսանկարներ, տեսանյութ)
ՎԻԴԵՈ
Տյառնընդառաջը Հայոց եկեղեցու տոներից է։ Հայոց եկեղեցին, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 13-ին` Քրիստոսի աստվածահայտնութիւնից (հունվարի 6) քառասուն օր հետո։ Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ»:
Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն` տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։
Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկնեվ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։
Մոսկվայաբնակ հայտնի ոճաբան և դիմահարդար Գոհար Ավետիսյանն իր նշանածի հետ միասին նույնպես մասնակցել է Տյառնընդառաջին:
Նա իր Instagram-յան էջում տեսանյութ է հրապարակել ավանդական միջոցառումից:
Տեսանյութն՝ այստեղ




















































