Կամչատկայի Շիվելուչ հրաբխից մինչև 12 կիլոմետր բարձրությամբ մոխրի ամպ է արտանետվել
ՎԻԴԵՈՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կամչատկայի Շիվելուչ հրաբխից մինչև 12 կիլոմետր բարձրությամբ մոխրի ամպ է արտանետվել, հայտնել է Կամչատկայի տարածաշրջանային արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Մոխրի ամպը ձգվել է 40 կիլոմետր։ Տարածաշրջանի չորս շրջաններում հնարավոր է թափվի մոխիր։
Կամչատկայի ամենաակտիվ հրաբուխներից մեկի բարձրությունը ծովի մակարդակից 3,283 մ է։ Շիվելուչը թերակղզու ամենահյուսիսային ակտիվ հրաբուխն է։ Այն գտնվում է Պետրոպավլովսկ-Կամչատկայից 450 կմ հեռավորության վրա։ Ամենամոտ բնակավայրը Կլյուչի գյուղն է՝ 5000 բնակչով: Այն գտնվում է հրաբխի ստորոտից մոտավորապես 50 կմ հեռավորության վրա։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



