ԱՄՆ փոխնախագահի այցը. ինչ են ստանալու Հայաստանն ու Ադրբեջանը. Էդմոն Մարուքյան
ԲԼՈԳԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը #Հայաստան և #Ադրբեջան սովորական դիվանագիտական «տրիպ» չէ։
Սա տարածաշրջանային ուժային հավասարակշռության մասին այց է։ Նախընտրական շրջանում Ադրբեջանը համակարգված աշխատել է #Թրամփ –Վենս թիմի հետ։ Հայաստանը՝ ոչ։ Այսօր դրա հետևանքները ակնհայտ են․
Բաքուն ազատվում է սահմանափակումներից և ստանում է նոր հնարավորություններ՝ այդ թվում՝ ամերիկյան զինատեսակների շուկա մուտք գործելու։ Այս պայմաններում Հայաստանի համար առաջնահերթ հարցը մեկն է․
Անվտանգային երաշխիքներ։ Եթե Ադրբեջանը կարող է զենք գնել ԱՄՆ-ից, ապա Հայաստանը պարտավոր է պահանջել՝ կամ համարժեք պաշտպանական աջակցություն, կամ հստակ երաշխիքներ, որ այդ զենքը չի կիրառվելու Հայաստանի դեմ։
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



