Ուկրաինայում հայտարարել են, որ հարված է հասցվել Եվրոպայի խոշորագույն էլեկտրական ենթակայաններից մեկին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի վերականգնվող էներգետիկայի ասոցիացիայի խորհրդի նախագահ Ստանիսլավ Իգնատևը հայտարարել է, որ փետրվարի 7-ի գիշերը հարված է հասցվել Եվրոպայի խոշորագույն՝ 750 կՎ հզորությամբ էլեկտրական ենթակայաններից մեկին։ Նրա խոսքով՝ Լվովի մարզում գտնվող ենթակայանը կարևոր դեր ունի երկրի արևմտյան շրջանների էլեկտրամատակարարման համակարգում, հաղորդում է «Страна.ua»-ն։
Իգնատևի գնահատմամբ՝ ենթակայանը միավորում է Խմելնիցկի և Ռովնոյի ատոմակայաններից ստացվող էլեկտրաէներգիայի բաշխումը և ապահովում է համակարգի հավասարակշռումը ջերմաէլեկտրակայանների միջոցով, ինչպես նաև վերահսկում է Եվրոպական միությունից էլեկտրաէներգիայի ներմուծումն ու արտակարգ աջակցությունը։ Նա նշել է, որ ստեղծված իրավիճակի պատճառով «Ուկրեներգո»-ն դիմել է Լեհաստանին՝ կարճաժամկետ օգնության համար, ինչը կարող է ժամանակավորապես ապահովել մինչև 200 մեգավատ էլեկտրաէներգիա։
Տեղական աղբյուրների տվյալներով՝ մի շարք շրջաններում սահմանվել են արտակարգ հոսանքազրկումներ, այդ թվում՝ Կիևում, Ռովնոյի, Վիննիցայի, Իվանո-Ֆրանկովսկի, Նիկոլաևի և Լվովի մարզերում։ Հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել նաև մի շարք ջերմաէլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների վրա, իսկ իրավիճակը շարունակում է մնալ լարված։
Հետևեք մեզ՝ այստեղ



